Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Այսօրվա ողբերգության առթիվ Աննա Հակոբյանից առաջ է անցել ցինիզմի մյուս չեմպիոնը` Ալեն Սիմոնյանը. Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ  Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօրվա ողբերգության առթիվ Աննա Հակոբյանից առաջ է անցել ցինիզմի մյուս չեմպիոնը` Ալեն Սիմոնյանը` մի խումբ այլ փոքրիկ ցինիկների հետ։

Ամոթ, հազար ամոթ այս ամենը հանդուրժող ու ներող ամեն մարդու։ Ամոթ, հազար ամոթ այս ամենը ներող հասարակությանը»։

Հիշեցնենք, որ այս օրերին Ալեն Սիմոնյանը հանգստանում է Նորվեգիայում։ Նա մոտ 3 ժամ առաջ լուսանկարներ է տեղադրել ինստագրամի իր էջում։ Նրա հետ է նաև ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։