Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այն, որ Ալիևն Արցախի անունը չի տալիս, դեռ չի նշանակում, որ Արցախի խնդիրը փակված է. Արման Մելիքյան

18/01/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է ԼՂՀ  նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

-Պարո՛ն Մելիքյան, Արցախի հարցն օրակարգից կարծես թե հանված է։ ՀՀ իշխանություններին Արցախի մասով միակ հուզող խնդիրն արցախցի փախստականների պատրվակով Արևմուտքից հնարավորիս շատ գումար «պոկելն է»։ Սա՞ էր Արցախի մասով այն առավելագույնը, ինչի ակնկալիք ուներ Հայաստանն Արևմուտքից։

-Արցախի խնդիրը վերածվել է մեր հին ու նոր իշխանական անհաջողակ պատասխանատուների՝ այս կատարյալ տապալման համատեքստում փոխադարձ մեղադրանքների տեղաապտույտի, որի վերջը դեռ չի երևում։ Առարկայական, գիտահեն, համակարգված, պետական շահը գերակայություն ճանաչող քաղաքականություն չի վարվել նախկինում ու չի վարվում նաև այսօր։ Այսինքն, խնդիրը դիտարկվել է տվյալ պահին գործող իշխանության քաղաքական պատկերացումների ու կորպորատիվ նեղլիկ շահերի տեսանկյունից։

Արատավոր շրջանից գործընթացը դուրս բերելու փորձերը կասեցվել և կասեցվում են։ Այս պայմաններում գործող իշխանության ակնկալիքներն Արևմուտքից օբյեկտիվ գնահատման ենթակա չեն՝ դրանց բացառիկ սուբյեկտիվ լինելու պատճառով։ Սա, իր հերթին, նշանակում է, որ Արևմուտքն ինքն է որոշում և որոշելու, թե պաշտոնական Երևանն ինչ ակնկալիք կարող է ունենալ Արցախի հետ կապված։ Կարող են անգամ Երևանի կողմից չակնկալված գործընթացներ նախաձեռնվել։

– Ալիևի օրակարգը փոխվել է. եթե մեկ-երկու ամիս առաջ նա ասում էր՝ թող արցախցիները վերադառնան իրենց տները, բայց ապրեն Ադրբեջանի թելադրած պայմաններով, այսօր արդեն Արցախ անունը չի էլ հնչում, որովհետև հիմա առանցքային հարցն անկլավները խլելն է։ Սա կարո՞ղ է նոր էսկալացիայի պատճառ դառնալ։

-Ալիևը խոսում է սպառնալիքների ու շանտաժի լեզվով և, գոնե առայժմ, ունակ է դրանք կյանքի կոչել կոնկրետ ուժային գործողությունների միջոցով։ Այդուհանդերձ, այն, որ նա Արցախի անունը չի տալիս, դեռ չի նշանակում, որ Արցախի խնդիրը փակված է։ Այն փակված չէ, անգամ հակառակ նրան, որ ՀՀ գործող իշխանություններն են ասում, որ իրենց համար այդ խնդիրը գոյություն չունի։ Իսկ ինչ վերաբերվում է նոր էսկալացիայի հավանականությանը, ապա այն իրական է, սակայն կապ չի ունենա ոչ անկլավների, ոչ էլ Արցախի խնդրի հետ, թեև այդ հարցերը գուցե օգտագործվեն որպես հարձակման պատրվակ։

– Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակումը ինչպիսի՞ պայմանավորվածության դեպքում է հնարավոր, և այդ պայմանավորվածությունը Հայաստանից նոր զիջումների պարագայում կարո՞ղ է լինել, թե Փաշինյանի համար Արցախի ղեկավարների հարցն էլ է իր համար փակված թեմա և բանակցային գործընթացից դուրս։

-ՀՀ իշխանություններն Արցախի հանձնումը վերագրում են ինչ-ինչ դավադիր մութ ուժերին։ Ակնարկվում է, որ Արայիկ Հարությունյանի իշխանազրկումը պատճառ դարձավ Ադրբեջանի ռազմական գործողության և Արցախի հայաթափման համար, իսկ այդ ներքաղաքական խարդավանքների ոգեշնչողներն ու նախաձեռնողներն են եղել այժմ Բաքվի բանտում գտնվող նախկին նախագահներն ու պետնախարարը։ Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները վերջիններիս ազատ արձակվելու դիմաց Հայաստանի կողմից հօգուտ Ադրբեջանի տարածքային զիջումների գնալու տրամադրություն դժվար թե ունենան։ Բայց սա զուտ ենթադրություն է՝ հայտնի չէ իրականում, թե Փաշինյանի կառավարությունը որ պահին իրեն ինչպես կպահի։

–Առհասարակ բանակցային գործընթաց կա՞։ Ինչքան էլ ՀՀ իշխանությունները հավաստիացնեն, թե կան ուղիղ և միջնորդավորված բանակցություններ, այնուամենայնիվ, արդյունքների տեսակետից կա՞ բանակցություն, եթ եչհաշվենք սահմանազատման հանձնաժողովների՝ ոչինչ չասող հանդիպումները։

-Կարելի է ասել, որ վերջին ամիսներին Երևան-Բաքու միջնորդավորված կամ անմիջնորդ բանակցային շփումներն ընդհատված են։ Եղած հանդիպումներն էլ տեղի են ունեցել ավելի լայն ձևաչափ ունեցող բազմակողմ հարթակների աշխատանքների շրջանակում։ Մնացել են սահմանազատման հանձնաժողովների հանդիպումներն ու խաղաղության պայմանագրի հետ կապված առաջարկների պարբերական փոխանակումները։ Կան նաև նախագահ Ալիևի մշտապես թարմացվող պահանջներն ու սպառնալիքները։ Շոշափելի արդյունք դեռ չի նշմարվում։

-Արցախի ընդամենը 750 քաղաքացի է մինչև այս պահը դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար՝ ավելի քան 100 հազար արցախցուց՝ 750-ը։ Ըստ Ձեզ՝ ինչի՞ մասին է սա վկայում։

-Ոչ թե հարյուր, այլ 150.000 արցախցիների մասին պետք է խոսել։ Թվերի նվազեցման ուղղությամբ հետևողականորեն տարվող քարոզչական աշխատանքը ևս պետք է դիտարկվի որպես անասելի զրկանքների ու կորուստների զոհը դարձած մարդկանց անհատական ու կոլեկտիվ շահերն անտեսելու ու ոտնահարելու նախադրայալներ ստեղծող գործոն։Իսկ այն, որ արցախցիները ՀՀ քաղաքացիության ձեռք բերելու հարցում շտապողականություն չեն դրսևորում, ապա դա, հավանաբար, հետևանք է այն բանի, որ մարդիկ հույս ունեն, որ վերադառնալու են իրենց լքված տները։

-Պարո՛ն Մելիքյան, ՀՀ իշխանությունները կջանա՞ն արցախցիներից ազատվել, անել ամեն ինչ, որպեսզի նրանք Հայաստանից հեռանան մի պարզ պատճառով՝ չկա արցախցի՝ չկա արցախցու խնդիր, թե՞ նրանց կպահեն դրսից օգնություն ստանալու համար։ Իսկ գուցե ՀՀ իշխանությունն արցախցիների հետ կապված ա՞յլ ծրագրեր ունի։

-Չեմ ուզում անհիմն ենթադրություններ անել ՀՀ իշխանությունների իրական նպատակների վերաբերյալ։ Չեմ էլ կարող բացառել, որ կառավարության կողմից տասնյակ հազարավոր հայրենազրկված, անօթևան, ընչազուրկ ու կեղեքված մարդկանց առկայությունը երկրում ռիսկային ներքաղաքական լարվածության աղբյուր կդիտարկվի։ Միևնույն ժամանակ նրանց փաստացի հեռացումը Հայաստանից դժվար թե խոչընդոտի Արևմուտքից ֆինանսական օգնություն ստանալուն՝ այդ մարդիկ որպես փախստական ամեն դեպքում հաշվառված են մնալու այստեղ։

–Տասը բալանոց սանդղակով ինչպե՞ս կգնահատեք և ինչպիսի՞ ձևակերպում կտաք ՀՀ արտաքին դիվանագիտական աշխատանքին։

-Ձեր կողմից առաջարկվող կոնկրետ ոլորտի գնահատման ձևը արդյունավետ չեմ համարում։ Դիվանագիտական աշխատանքը երկրի պետական քաղաքականությունն արտասահմանում իրականացնելու միջոց է։ Ուստի նախ պետք է գնահատենք պետական քաղաքականության արդյունավետությունը, ապա հասկանանք, թե արդյոք արտերկրում այն իրականացնող մեր դիվանագիտական մարմինների գործունեությունը համարժեք է դրան։

-Իմ կարծիքով ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունն արտերկրում ընդհանուր առմամբ համապատասխանում է պետության կողմից ստանձնած քաղաքական գծին։ Այլ հարց է, որ, իմ տեսանկյունից, այդ քաղաքական գիծն է ինքնին զուրկ կարևոր ռազմավարական բաղադրյալներից ու ընդունակ չէ լիարժեք ապահովել մեր շահերն օտար գործընկերների հետ ունեցած հարաբերություններում։

-Ֆրանսիայի Սենատը երեկ ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը, որը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ։ Ըստ Ձեզ՝ գործնականում ի՞նչ ազդեցություն կունենա բանաձևը։

-Այդ մասին կարող ենք ավելի լուրջ խոսել այն ժամանակ, երբ պատժամիջոցների վերաբերյալ կոչերը կոնկրետ, առարկայական դրսևորում կստանան։ Ամեն դեպքում այդ բովանդակությամբ բանաձևի ընդունումը ողջունելի քայլ էր։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բյուրեղավանի բնակիչը դանակահարել էր 4 հոգու, 20-ամյա երիտասարդը մահացել է

Հաջորդ գրառումը

Ռադիոանոնս․ «Ազգ» շաբաթաթերթ, 18.01.24

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ճամբարակի շենքերից մեկում գազի պայթյուն է եղել. հnսպիտալացվել է 11 տnւժած. ԱՆ

11/06/2025
Իրավունք

Ռուբեն Վարդանյանի՝ մեղադրական եզրակացության ռուսերեն թարգմանության համապատասխանությունը ստուգելու միջնորդությունը մերժվել է

10/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի իրական նպատակը Գարեգին Երկրորդի փոխարինումն է, այլ ոչ թե հոգևորականների կուսակրոնությունը. Հարութ Սասունյան

10/06/2025
Հաջորդ գրառումը

Ռադիոանոնս․ «Ազգ» շաբաթաթերթ, 18.01.24

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Մենք պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում։ Պատրաստ ենք այդտեղ ևս մեր...

ԿարդալDetails

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025

«Աջափնյակ» մետրոյի կայարանը կառուցվելու է, մեզ ընդամենը մնացել է գրագետ կազմակերպել շինարարության մրցույթը. Ավինյան

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական