Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Բաքվի և Երևանի հետ ցանկացած ձևաչափով, որը կապահովի առաջընթաց. հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը` ի պատասխան «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցմմանը։
«ԱՄՆ Պետդեպարտամենտն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ հասնելու կայուն և պատվաբեր խաղաղության համաձայնագրի, որն էական նշանակություն ունի Հարավային Կովկասի անվտանգության և բարգավաճման համար։ Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմերի հետ ցանկացած ձևաչափով, որը նրանց առաջընթաց կապահովի»,- ասվում է տեղեկատվության մեջ։