Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ ճանաչած հայանպաստ փաստաթղթերն ընդամենը բարոյական աջակցություն են և որևիցե արժեք չունեն. քաղաքագետ

28/06/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ արտաքին քաղաքականություն իրականացնող մարմիները նախագահն են և Պետդեպը, և օրենսդիր մարմինն այդ հարցում որևէ դերակատարություն չունի։ Այդ է պատճառը, որ ԱՄՆ-ում  հայամետ բոլոր փաստաթղթերը գրեթե միշտ ընդամենն ականջահաճո, հայերի «ականջներին լապշա կախելու» համար են ընդունվում։ Ցավոք, այսպես է ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև՝ Եվրոպայում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Համբարյանը։

Նրա համոզմամբ՝ ուժային կենտրոնները հասկացել են, որ հայերը չեն տարբերում իրական արժեք ունեցող փաստաթուղթը երկրորդական-երրորդական փաստաթղթից։

«ԱՄՆ բոլոր նահանգները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց քանի որ ԱՄՆ Ցեղասպանությունն օրենքի ուժով չի ճանաչել, նահանգների ճանաչած փաստաթղթերն ընդամենը բարոյական աջակցություն են։ Նման փաստաթղթերը որևիցե արժեք չունեն։ Կարող է շատ կոպիտ համեմատություն անեմ, բայց զուգարանի թուղթը երևի ավելի թանկ է, քան այս կամ այն երկրի կողմից ընդունված հայանպաստ փաստաթղթերը։

Այնպես որ, ամերիկացի երկու կոնգրեսականների պատրաստած փաստաթուղթն իրենից ոչինչ չի ներկայացնում։ Իսկ որպեսզի պատկերացնեք, թե ԱՄՆ արտաքին քաղաքականության գիծը մեր տարածաշրջանում որն է, ընդամենը պետք է հիշել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ Ներկայացուցիչների պալատում ունեցած ելույթը։ Իսկ նա ասել է, որ Վաշինգտոնը շահագրգռված է տարածաշրջանում արագ խաղաղություն հաստատելու և առևտրային ուղիների բացմամբ։ Սա հենց  կոչվում է «Զանգեզուրի միջանցք»»,- նշեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետի համոզմամբ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից առաջ մղվող ծրագրի հեղինակն իրականում ոչ թե Բաքուն և Անկարան են, այլ Վաշինգտոնը։

«Միջանցքի բացումը բխում է Թուրքիայի և Ադրբեջանի պետական շահերից, որովհետև այն օգտագործվելու է ոչ թե առևտրի, այլ աշխարհաքաղաքական, ծավալապաշտական հարցեր լուծելու համար։ Չմոռանմանք, որ Թուրքիայի նախագահն ընտրություններից առաջ նշում էր, որ իր արտաքին քաղաքականության հիմքում նեոպանթուրանական և նեոօսմանյան ծրագրի իրականացումն է։

Եվ, փաստորեն, այս ծրագրի քավորը ոչ այլ ոք է, քան Միացյալ Նահանգները, որովհետև օգնելով Թուրքիային և Ադրբեջանին՝ ԱՄՆ-ը սեփական շահերն է առաջ մղում. «Զանգեզուրի միջանցքի» բացումն ուղղակիորեն աղետալի հետևանքներ է ունենալու երեք խոշորագույն տերությունների՝ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի համար»,- ամփոփեց Գագիկ Համբարյանը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Քրիս Սմիթն երկկուսակցական բանաձև են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու համար: Օրինագծով Բայդենի վարչակազմին կոչ է  անում վճռականորեն աջակցել հայերի իրավունքներին Ադրբեջանի կառավարության շարունակական հանցագործությունների դեմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամերիկացի կոնգրեսականների հեղինակած հայամետ բանաձևերից վնաս չկա, բայց մեծ օգուտ էլ չկա. Ալիևը միայն ուժն է ընդունում. Բորիս Առուշանյան

Հաջորդ գրառումը

Ստուգեք Ձեր գիտելիքը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է մյուս քահանաների մուտքը եկեղեցի

29/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

(լուսանկարներ). Պարանոցին օձի դաջվածքով «դպիրը»

29/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Հաջորդ գրառումը

Ստուգեք Ձեր գիտելիքը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական