Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամերիկացի կոնգրեսականների հեղինակած հայամետ բանաձևերից վնաս չկա, բայց մեծ օգուտ էլ չկա. Ալիևը միայն ուժն է ընդունում. Բորիս Առուշանյան

28/06/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանը գտնում է, որ ամերիկացի կոնգրեսականների հեղինակած հայամետ բանաձևերից վնաս չկա, բայց մեծ օգուտ էլ չկա։  Նա համոզված է, որ նման օրինագծերը գործնականում որևէ կերպ չեն ստիպել և չեն ստիպելու Ադրբեջանին զղջալ արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների համար։

Հիշեցնենք՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Քրիս Սմիթն երկկուսակցական բանաձև են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու համար: Օրինագծով Բայդենի վարչակազմին կոչ է  անում վճռականորեն աջակցել հայերի իրավուքններին Ադրբեջանի կառավարության շարունակական հանցագործությունների դեմ։

«Արցախահայերի իրավունքները պաշտպանող բանաձևեր, իհարկե, պետք են, քանի որ քաղաքական գործընթացները կարող են երկար տևել, և ԱՄՆ Կոնգրեսի որդեգրած դիրքորոշումն ի վերջո կարող է ճնշումն գործադրել Ադրբեջանի վրա։ Բայց, իմ կարծիքով, մինչև Ադրբեջանի դեմ լուրջ պատժամիջոցներ չկիրառվեն, մինչև Ալիևը վտանգ չզգա իր իշխանության, սեփական անձի, մերձավոր շրջապատւի և իր պետության գոյության համար,  ոչ մի զիջման, անգամ փոխզիջման չի գնա», -Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բորիս Առուշանյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի ղեկավարի այսօրինակ վարքն ապացուցված է վերջին տարիների նրա գործողություններով։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ ով ծանոթ է Ադրբեջանի գործելաոճին, պետք է իմանա, որ այդ երկրի ղեկավարությունը միայն ուժն է ընդունում, չի էլ թաքցնում՝ միջազգային օրենքներն իր համար գոյություն չունեն, այդ օրենքներն իր համար չեն գործում։

«Ալիևը մշտապես հայտարարում է, որ հանդես է գալու ուժի դիրքերից։ Նա բացահայտ ասում է այդ մասին։

Մյուս կողմից ԱՄՆ քաղաքականությունը պարզից էլ պարզ է. ոչ միայն ԱՄՆ-ը, այլև Արևմուտքը ցանկանում են թույլի՝ այս դեպքում հայկական կողմի հաշվին հաշտեցնել Հայաստանին և Ադրբեջանին։ Քանի որ մենք մեր բազմաթիվ սխալների արդյունքում վերջին պատերազմում պարտություն ենք կրել, բնական է, որ հանդես ենք գալիս թույլի դիրքերից։ Իսկ միջնորդները միշտ ձգտում են հեշտ ճանապարհ ընտրել, այսինքն՝ խնդիրները լուծել թույլի հաշվին, նրան համոզել գնալու նորանոր զիջումների»,- նշեց Բորիս Առուշանյանը։

Արցախցի գործչի համոզմամբ՝ Միացյալ Նահանգները և Եվրոպան կարմիր գծեր են գծում, որոնք, ի վերջո, Հայաստանի համար Արցախի և սեփական սահմանների կորուստ են արժենում։

«Այսքանից հետո կարող եմ ասել, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում նախապատրաստվող փաստաթուղթը հերթական փաստաթուղթ է, որը չնչին օգտակարություն կունենա հայկական կողմի համար՝ չունենալով որևէ գործուն ազդեցություն կամ նշանակություն»,- ամփոփեց Բորիս Առուշանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայրամովը Օ՛Բրայենի մոտ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից

Հաջորդ գրառումը

ԱՄՆ ճանաչած հայանպաստ փաստաթղթերն ընդամենը բարոյական աջակցություն են և որևիցե արժեք չունեն. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է մյուս քահանաների մուտքը եկեղեցի

29/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

(լուսանկարներ). Պարանոցին օձի դաջվածքով «դպիրը»

29/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ ճանաչած հայանպաստ փաստաթղթերն ընդամենը բարոյական աջակցություն են և որևիցե արժեք չունեն. քաղաքագետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական