Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի հայտարարությունը։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը Twitter-ում նշել է, որ Կոլոնան «միտումնավոր աչք է փակում» Ադրբեջանի «Ղարաբաղի տարածաշրջանում երկու ուղղություններով հայերի ազատ տեղաշարժի վրա»։
«Ըստ ամենայնի, «շրջափակման» հետ կապված Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ նպատակաուղղված չի նկատվում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայազգի բնակիչների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով։ Սա ակնհայտորեն հակասում է անաչառության մասին հայտարարությանը»,- նշել է Այխան Հաջիզադեն։
