Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը փորձելու է հասնել նրան, որ «Զանգեզուրի միջանցքն» ի վերջո դառնա Հայաստանից պոկված տարածք. քաղաքագետ

11/01/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արա Պողոսյանը։

-Պարո՛ն Պողոսյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ընդարձակ հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին՝ հնչեցնելով Հայաստանի հետ «խաղաղության» իր պատկերացումները՝ սպառնալով նոր տարածքային պահանջներով և նոր պատերազմով։

Ինչո՞ւ, ըստ Ձեզ, պաշտոնական Երևանն առայժմ որևէ կերպ չի արձագանքել Ալիևի՝ Երևանը համառորեն «Իրևան», Ջերմուկը՝ «Իստիսու» անվանելուն, ինչպես նաև Տավուշի 8 գյուղերի վերաբերյալ հավակնություններին։

-Երեկ միաժամանակ նաև Հայաստանում իրադարձություններ տեղի ունեցան. խոսքը մասնավորապես ԱԳ նախարարի և Հունաստանի իր պաշտոնակցի միջև հանդիպման մասին է։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ևս հայտարարեց, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել բանավոր պայմանավորվածությունների չորս կետ։

Նախորդիվ այս մասին խոսել էր նաև ԱԽ քարտուղարը։ Երեկ արդեն Արարատ Միրզոյանն իր հույն պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ խոսեց հետընթացի մասին։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Ադրբեջանն առնվազն այնպիսի պահանջներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը, որ արդեն անհնարին է դարձրել կամ գոնե հեռացրել է խաղաղության պայմանագրի կնքման պահը։ Դրանով պայմանավորված՝ կողմերը սկսեցին փոխել իրենց հռետորաբանսությունը։ Հայկական կողմից սկսեցին խոսել պայմանավորվածությունների չկատարման մասին, ադրբեջանական կողմն էլ, բնականաբար, սկսեց խոսել դիվանագիտական շանտաժի լեզվով, այդ թվում    ՝ ակնարկելով ուժի կիրառման մասին։

Այս ամենը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը, չարձագաքելով Ալիևի՝ դիվանագիտական տերմիններով շղարշված ուղիղ սպառնալիքներին, ցույց է տալիս, որ առնվազն այս պահին գործիքակազմ չունի, որով կարող է արձագանքել և Ադրբեջանին հակընդդեմ պահանջենր ներկայացնել՝ մասնավորապես, գոնե բանավոր պայմանավորվածությունները կատարելու մասով, ինչը տրամաբանությունից դուրս է, որովհետև Ադրբեջանը նույնիսկ գրավոր պահյմանավորվածություններին տեր չի կանգնել։

Ի դեպ՝ Ալիևի խոսույթի մեջ հետաքրքիր նրբերանգ կա՝ Հայաստանին մեղադրել գրավոր պայմանավորվածությունները չկատարելու մեջ և վկայակոչելով, որ իբրև թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն Ադրբեջանի համար դիվանագիտական և քաղաքական հաղթանակ է։

ՀՀ իշխանությունների քաղաքական թուլությունը, կամքի բացակայությունը, գործիքակազմ ստեղծելու ժամանակահատվածը բաց թողնելը կամ ոչ արդյունավետ քաղաքականություն տանելը նրանց դրել է մի իրավիճակում, որ թշնամին կարող է հոխորտալ, իսկ ՀՀ իշխանությունների մտահոգությունը հավանաբար այն է, որ եթե պատասխանեն, գուցե Ադրբեջանն ուժ կիրառի, և իրենք կրկին պարտվեն։

Կարծում եմ՝ այս մտավախությունն է, որ ՀՀ իշխանություններին ստիպում է շատ ավելի զիջողական լինել և Ադրբեջանի նկատմամբ ռեակտիվ քաղաքականություն վարել՝ երբեմն թեթև երանգներով կարծրացնել խոսքը, իսկ այնուհետև միանգամից տրվել Ադրբեջանի պահանջներին։ Իմիջիայլոց, այս միտքն ապացուցվում է այս ամբողջ ընթացքում ՀՀ իշխանությունների կողմից վարված քաղաքականությամբ, դրա ժամանակային զարգացման տեմպերով և երանգներով։

Հետևաբար ես կարծում եմ, որ ներքին վախերը ՀՀ իշխանություններին թույլ չեն տալիս արձագանքել։ Սա ուղիղ սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, բայց, ինպես տեսնում  եք, ՀՀ իշխանությունները կարծես թե չեն համաձակվում արձագանքել ադրբեջանական կողմին։

-Պարո՛ն Պողոսյան, Ալիևն իր հարցազրույցում շեշտել է, որ Ադրբեջանը ոչ մի քայլ հետ չի շարժվի ինչպես 2021 թվականի մայիսին, այնպես էլ 2022 թվականի սեպտեմբերին գրաված դիրքերից։ Ի՞նչ հետևություններ պետք է անեն անդադար խաղաղությա պայմանագրի կնքման կարևորության մասին հայտարարող ՀՀ իշխանությունները, եթե պաշտոնական Բաքուն չի պատրաստվում զորքերը հետ քաշել ՀՀ սուվերեն տարածքներից։

-Չգիտեմ՝ բարեբախտաբար թե դժբախտաբար մեզ բաժին հասած թշնամին բավականին կանխատեսելի է։ Ալիևն այս մասին ավելի վաղ ևս խոսել էր։ Այն, ինչ 2020 թվականից հետո խոսվել է, այժմ կատարվում է։ Մասնավորապես, երբ Ալիևը հայտարարում էր, որ վերցնելու է ռազմավարական բոլոր բարձունքները, որոնք հետագայում իր համար հենարան են լինելու։ Ալիևի յուրաքանչյուր սադրանք հստակ մարտավարական քայլ է, որը նպատակ ունի հետագայում վերաճելու ավելի մեծ ռազմական գործողությունների։ Այդպես եղավ ռազմական գործողությունների դիմելու և ամբողջ Արցախը կլանելու ժամանակ։

Երեկ իր հարցազրույցում Ալիևը հստակ նշեց, որ 2021 թվականի մայիսից սկսած՝ իրենց վերցրած բոլոր դիրքերը եղել են հստակ հաշվարկներ՝ հետագայում ռազմական օպերացիա կազմակերպելու համար։ 2022 թվականին Ալիևը դարձյալ հայտարարել է, որ իրենց գրաված դիրքերից նահանջելու մասին խոսք լինել չի կարող, խոսք կարող է լինել միայն դրանք պահելու և փաստաթղթերում ամրագրելու մասին։ Ըստ էության՝ Ալիևը շարունակում է այդ գիծը։

Ինչ վերաբերում է Տավուշի ութ գյուղերին, ապա Ալիևը ոչ վաղ անցյալում ասում էր, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի բանակցությունների գնալիս պետք է հաշվի առնի 2020 թվականի պատերազմից հետո ձևավորված իրողությունները, բավարարի Ադրբեջանի պայմանները, ոչ թե պահանջներ ներկայացնի և հավասարը հավասարի հետ բանակցի։ Ալիևը հենց այս տրամադրվածությամբ էլ շարունակում է։

Ցավոք սրտի, ՀՀ իշխանությունները ոչ միայն այս ամենից հետևություններ չեն արել, այլև շարունակում են թմբկահարել այսպես ասած խաղաղության դարաշրջանը, մի բան, որն ուղղակի անհնարին է։

Այս ամենից ի՞նչ հետևություններ պետք է անեին ՀՀ իշխանությունները. ակնհայտ է, որ վերջիններս, որպես պարտված իշխանություններ, իրենց վրա կրում են այդ կնիքը, վախը նրանց ենթագիտակցության մեջ է՝ վախ Ալիևից, վախ թուրքերից, վախ պատերազմից, ինչն էլ նրանց թույլ չի տալիս գնալու համարձակ քայլերի։ Այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ ընդամենը մեկ անձի կարելի է ստիպել ամբողջ պետության անունից որոշում կայացնել։ Սա վատագույնն է, որին կարելի էր հասցնել պետությունը։

-Պարո՛ն Պողոսյան, Ալիևի մյուս շեշտադրումը վերաբերել է «Զանգեզուրի միջանցքին»։ Նա մասնավորապես նշել է, որ ադրբեջանական բեռները, քաղաքացիները և ավտոտրանսպորտը պետք է «միջանցքով» ազատ անցնեն՝ չենթարկվելով որևէ զննման կամ մաքսային վարչարության։ Արդյոք սա նշանակում է, որ Ադրբեջանի նախագահն ուղիղ հասկացրել է՝ «Զանգեզուրի միջանցքը» ոչ այլ ինչ է, եթե ոչ Ադրբեջանի տարածք։

-Եթե անգամ «միջանցք» տերմինը չօգտագործվի, սա մեծ ռազմավարության մարտավարական հնարք է։ ։ Մենք հիշում ենք, որ մինչև 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հռետորաբանությունն այս մասով բավականին կարծր էր, որ Հայաստանը պետք է իրեն միջանցք տրամադրի։ Սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքն» իրեն այլևս հետաքրքիր չէ, այն ավելի շատ Հայաստանին  է ձեռնտու։ Նպատակն Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը մեղմելն էր և որոշակի դրական ֆոն ստեղծելը։ Այժմ Ադրբեջանն զգում է, որ ամբողջությամբ մարսել է Արցախի դեմ ամբողջական օպերացիան, զուգահեռ Հայաստանում շատերն այդ ընթացքում տրվեցին գայթակղությանը՝ կարծելով, որ միջանցքի թեման փակ է։ Մինդեռ սա մարտավարական հնարք է։

Սա նշանակում է, որ այս պահին Ադրբեջանն առնվազն փորձելու է Հայաստանից փաստաթղթավորված կերպով ամրագրել «Զանգեզուրի միջանցքի» որոշակի կարգավիճակ՝ ի վերջո հասնելով նրան, որ այն դառնա Հայաստանից պոկված տարածք։ Դրա համար ընդամենը կատարելու են փոքր սադրանքներ, որոնց արդյունքում պնդելու են, որ անվտանգության ապահովման այլ երկրի զինուժի տեղակայման կարիք կա։ Ադրբեջանի համար, բնականաբար, լավագույն տարբերակըն այս դեպքում թուրքական խաղաղապահ ուժերն են։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետքերով 35 մարդ է բերման ենթարկվել

Հաջորդ գրառումը

Կամ զինվոր դարձեք, կամ հարկ վճարեք. Զելենսկու պահանջը երկիրը լքածներին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025
Հաջորդ գրառումը

Կամ զինվոր դարձեք, կամ հարկ վճարեք. Զելենսկու պահանջը երկիրը լքածներին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական