Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը շտապում է օր առաջ օգտվել հարմար պահից՝ ստիպելու Հայաստանին կնքել իր համար ցանկալի խաղաղության պայմանագիրը. քաղտեխնոլոգ

04/08/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանը հրաշալի գիտակցում է, որ հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրն ապագայում նոր հակամարտության նախադրյալներ կստեղծի ՝ իր համար ցանկալի ելքով, դրա համար էլ հնարավորինս արագացնում է փաստաթղթի ստորագրման գործընթացը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարի այն հայտարարությանը, որ խաղաղությանպայմանագրի կնքմանն ընդառաջ՝ առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի լուծումների որակյալ նախապատրաստմանը։

Նրա խոսքով՝ որքան էլ Ռուսաստանն ամբողջովին զբաղված է ուկրաինական գործընթացներով, սակայն դա ամենևին չի նշանմակում, որ աչքաթող է արել մյուս գործընթացները։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի ռազմական, քաղաքական և տնտեսական ողջ պոտենցիալն օգտագործվում է ուկրաինական ճակատում՝ Ադրբեջանը շտապում է օր առաջ օգտվել այս հանգամանքից։ Նպաստող հանգամանք է հանդիսանում նաև երկրորդ գործոնը, որ այս պահին հայ-ռուսական հարաբերություններն այդքան էլ բարձր մակարդակի վրա չեն։

Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը ցանկանում է ստիպել Հայաստանին կնքելու իր համար ցանկալի խաղաղության պայմանագիրը»,- ասաց քաղտեխնոլոգը։

Անդրադառնալով ռուս բարձրաստիճան պաշտոնյայի հայտնած այն մտքին, որ արևմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում՝ իբրև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել «գրեթե մոտակա շաբաթների և ամիսների ընթացքում, Արմեն Բադալյանը նկատեց՝ ՌԴ-ն շատ լավ հասկանում է, որ Արևմուտքի կողմից հապճեպ կերպով կնքված պայմանագրի հիմնական իմաստն այն չէ, որ խաղաղություն լինի, այլ այն, որ ռուս խաղաղապահները հեռանան Արցախից, և Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանի վրա գրեթե զրոյանա։

«ՌԴ-ն շատ լավ հասկանում է, որ Արցախից հետո հնարավոր է նաև Հայաստանից ռուսական ռազմաբազայի հեռացումը, որովհետև խաղաղապահների հեռանալուց հետո հայերը կլքեն Արցախը, և հակառուսական տրամադրություններ կստեղծվեն, ինչն էլ կհանգեցնի ռուսական բազայի դուրսբերմանը և ՆԱՏՕ-ական ռազմաբազայի ներդրմանը։

Դա կնշանակի, որ Ռուսաստանի ուղեծրից դուրս են գալիս թե՛ Հայաստանը, և թե՛ Ադրբեջանը, և Ռուսաստանն էականորեն կթուլանա»,- ասաց Արմեն Բադալյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանն ակտիվ աշխատանքներ է տանում Աղդամի հատվածում.Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը մինչ այսօր կապ չի հաստատել ընտանիքի հետ.

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը մինչ այսօր կապ չի հաստատել ընտանիքի հետ.

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական