Լրագրողներն այսօր ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանից հետաքրքրվեցին՝ արդյոք Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք սկսելուց առաջ այդ հարցը համաձայնեցրել են Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ես նույնիսկ ամաչում եմ լսել այդպիսի հարց, ուզում եմ հիշեցնել, որ սա խորհրդարանական երկիր է, ես էլ ԱԺ պատգամավոր եմ, իհարկե չենք համաձայնեցրել»,-ի պատասխան ասաց պատգամավորը։
Լրագրողների միաժամանակ հիշեցրեցին, որ 2021թվականին Նիկոլ Փաշինյանը մուրճը ձեռքում հայտարարում էր, որ այն իրավական առումով հատ-հատ իջնելու է բոլոր թալանչիների գլխին, և թալանը վերադարձվելու է, բայց այդպես էլ նման բան չարվեց: Հարցին՝ ժողովրդին բավարարելու համար հնարավո՞ր է՝ իշխանությունը գտնի մեղավորներ և ստորագրահավաք սկսվի խնդիրները վեր հանելու համար, նա արձագանքեց. «Ամեն ինչ հնարավոր է»:
Պատգամավորը բոլոր ձախողումների համար պատասխանատու համարեց առաջին հերթին իրեն:
Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել է, որ պաշտոնից ազատման դիմում է գրել:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել: