Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վեհափառը ՀՀ իշխանությունների կողմից դիտվում է որպես թշնամական բանակի հրամանատար, որի դեմ կարելի է ամեն քայլ կիրառել. Արմեն Բադալյան

29/05/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վեհափառը ՀՀ իշխանությունների կողմից դիտվում է որպես թշնամական բանակի հրամանատար, որի դեմ կարելի է ամեն քայլ կիրառել։ Իշխանությունը հենց այդպես էլ վարվում է և վարվելու է։ Երբ վերջին երևույթները դիտարկում ենք այս համակարգում, Սարդարապատի հուշահամալիրում Կաթողիկոսի և մյուս եկեղեցականների դեմ գործողությունները լրիվ բնականոն են դառնում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցոում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Հայաստանում քաղաքական գործոններն իրար մրցակից չեն, ինչպես Արևմուտքում, այլ իրար թշնամիներ են։ Եթե դուրս ես գալիս թշնամուդ դեմ և ուզում ես նրան հաղթել, բնականաբար թշնամիդ՝ այս դեպքում իշխանությունը, դիմելու է բոլոր հնարավոր քայլերին իշխանությանը պահելու, հակառակորդին կոտրելու, նրան պատժելու համար։ ՀՀ իշխանության և Հայ Առաքելական եկեղեցու այժմյան հարաբերությունները պետք է դիտարկել հենց այս կոորդինատային համակարգում։

Այստեղ ոչ թե ինչ-որ քաղաքական գործընթացներ են, այլ պարազապես կա երկու ճամբար՝ իշխանությունը՝ թիկունքին ունենալով ոստիկանությանը և հասարակության մի ստվար զանգվածը, որը չունի զորք, և որի պայքարը ղեկավարում է հոգևոր ներկայացուցիչը»,- ասաց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ Հայաստանը չպետք է դիտարկել որպես ժողովրդավարական երկիր, որտեղ հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ չի կարելի ճնշումներ գործադրել։ Այնինչ ժողովրդավարական երկրներում իշխանությունների պատիվը, վարկանիշն ու հեղինակությունն առանձին գործոններ են և կոնկրետ դերակատարություն ունեն։

«Հայաստանում դրանք չաշխատող գործոններ են։ Կրկնում եմ՝ մեզ մոտ թշնամական ճամբարներ կան, որոնք դուրս են եկել միմյանց դեմ պատերազմի։ Եվ պետք է հասկանալ, որ ցանկացած գործողություն, որը հաղթանակ է բերում, արդարացված է։

Իշխող քաղաքական թիմը գիծ է քաշել, որից այն կողմ եկեղեցին չպետք է անցնի։ Օրինակ՝ իշխանության պատկերացմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցին չպետք է  իշխանության փոփոխության հարց բարձրացնի։ Եթե եկեղեցին իշխանափոխության հարց չի բարձրացնում, այլ միայն մկրտության, հարսանիքի կամ հուղարկավորության ծեսեր է իրականացնում, նշանակում է՝ իշխանության հետ խնդիր չունի, չի անցնում իշխանության գծած սահմանը։

Այլ կերպ ասած՝ եթե դու սահմանը չես անցնում, իշխանությունը ոչինչ չի անում, բայց եթե փորձես «գրավել» իր տարածքը, իշխանությունը հակահարձակում է իրականացնելու »,- ամփոփեց Արմեն Բադալյանը։

Հիշեցնենք, որ իրավապահները երեկ փորձել էին արգելելՀայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։

Մայր Աթոռն ավելի ուշ սա դատապարտելի պահվածք էր որակել՝ հայտարարելով, որ «հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության»։

Նիկոլ Փաշինյանն էլ լրագրողներին այսօր ասել էր, թե ոստիկանությունը երեկ Սարդարապատում փորձել է ճշտել՝ արդյոք Վեհափառ հայրապետը «եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակադրմամբ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այն, ինչ երեկ հոգևորականների նկատմամբ տեղի ունեցավ Սարդարապատում, իշխանության տարրական քինախնդրությունն էր. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական