Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ստեփանակերտի և Երևանի միջև հակասությունների խորացումը կնպաստի, որ կարճ ժամանակ անց Արցախն անցնի ՌԴ-ի  ռազմաքաղաքական և տնտեսական «խնամակալության» տակ. Արման Մելիքյան

07/09/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։

-Պարո՛ն Մելիքյան, վերջին շրջանում ադրբեջանական կողմը սահմանին մեծաքանակ զինուժ է կենտրոնացնում և սահմանային իրավիճակի վերաբերյալ պարբերաբար ստահող հաղորդագրություններ է տարածում՝ նպատակ ունենալով տեղեկատվական հենք նախապատրաստել հերթական սադրանքի համար։  Ինչպիսի՞ հնարավոր սցենարների պետք է պատրաստ լինի հայկական կողմը։

– Հայկական զինված ուժերն ինչպես ՀՀ, այնպես էլ Արցախի տարածքում պետք է պատրաստ լինեն ոչ միայն հակահարված տալ թշնամու հարձակմանը, այլև ձգտեն վերադարձնել սեփական վերահսկողության տակ ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված տարածքները՝ հակառակորդին պատճառելով առավելագույն մարդկային, նյութական, քաղաքական ու բարոյական կորուստներ։ Դրա համար պետք է մոբիլիզացվի ու հստակ կառավարվի ինչպես ԶՈՒ համակարգն, այնպես էլ մեր ողջ հանրությունը։ Արդյոք պատրաստ է դրան պետական կառավարման համակարգը՝ ես չգիտեմ։

-Լայնածավալ պատերազմական գործողությունների հավանականությունը որքա՞ն բարձր եք գնահատում։

– Ռազմական գործողությունների ծավալումը չեմ բացառում, սակայն նաև չեմ համարում, որ դրանց համար պահը լիովին հասունացել է։ Չեմ կարծում, որ հարձակում նախաձեռնելու դեպքում այս անգամ թշնամին կկարողանա հաջողության հասնել Հայաստանի տարածքում։ Ծավալվող գործընթացներն ավելի շուտ միտված են նրան, որ խորանան Հայաստանի ու Ռուսաստանի միջև տարաձայնություններն, ինչի արդյունքում Արցախը լիովին կանջրպետվի Հայաստանից և, միգուցե, կարճ ժամանակ անց, վերջինս լիովին անցնի Ռուսաստանի ոչ միայն ռազմական, այլև քաղաքական ու տնտեսական «խնամակալության» տակ։ Հավանական է նաև, որ այնտեղ կդադարեցվի հայկական դրամի շրջանառությունը՝ այն կփոխարինվի ռուբլիով։ Այս փուլում Ստեփանակերտի ու Երևանի քաղաքական ու իշխանական շրջանակների միջև հակասությունների խորացումը կնպաստի այդ ընթացքին։ Իրավիճակն առավել հստակ կուրվագծվի Արցախում նոր նախագահի ընտրությունից հետո։

-Պարո՛ն Մելիքյան, հարվածի հիմնական ուղղություն հնարավո՞ր է նախանշել։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ ադրբեջանցիները հարձակում նախաձեռնեն միանգամից մի քանի ուղղությամբ։

-Դա ռազմական մասնագետին ուղղվելիք հարց է։ Բոլոր դեպքերում, անուղղակիորեն կարելի կողմնորոշվել ըստ Երևանում օտար պետությունների դեսպանությունների՝ սեփական քաղաքացիներին ուղղված նախազգուշացումների։ Սովորաբար առավել իրազեկ ու գործընթացներին մասնակից պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները ծավալվելիք իրադարձություններից մեկ-երկու օր առաջ հորդորում են իրենց քաղաքացիներին չայցելել Հայաստանի այս կամ այն տարածքները։ Առայժմ նրանք լռում են։

-Ըստ Ձեզ՝ այս անգամ ո՞րն է լինելու Ադրբեջանի հիմնական թիրախը՝ Արցախը, թե Սյունիքը։

– Գործընթացները տարաբնույթ մեկնաբանությունների հնարավորություն են ընձեռում։ Ինքս ավելի հակված եմ կարծելու, որ ադրբեջանական զինուժի գործողությունները ֆոնային ազդեցություն են ունենալու Հայաստանում նախաձեռնվելիք իշխանափոխության փորձերին զուգահեռ։ Ստեղծված իրավիճակում ընդդիմության կողմից իշխանափոխության հասնելու հավանականությունն այս պահին շատ բարձր չէ, բայց նման փորձի տապալման բացասական հետևանքները Երևան-Ստեփանակերտ հարաբերությունների ու Արցախի հետագա ճակատագրի համար կարող են շատ ցավոտ ու դժվար հաղթահարելի լինել։ Ասվածի համատեքստում ավելի հավանական է, որ կթիրախավորվի հատկապես ՀՀ տարածքն, իսկ Արցախը ռուս խաղաղապահների «ջանքերով» զերծ կմնա Հայաստանին բաժին հանվող անախորժություններից։

-Օրեր առաջ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական ներկայացրեց։ Ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում և հումանիտար աղետի պայմաններում սահմանադրական գործընթացների անցնցում կազմակերպումը որքա՞ն կարևոր եք համարում:

– Մեր իրականությունում երկրի սահմանադրությունը, օրենսդրական դաշտը մշտապես հարմարեցվել է իշխանական վերնախավի ընթացիկ մանր շահերին, ինչ թե Հայաստանի Հանրապետությունում, թե Արցախում հանգեցրել է պետականության ճգնաժամի։ Դա խելամիտ, ինքնիշխան կառավարում իրականացնելու անընդունակության դրսևորում է։ Իշխանությունը կարողանում է իր ցանկացած քայլի համար իրավական հիմնավորում ապահովել և Արցախի նոր նախագահի ընտրության պարագայում ևս գործընթացի իրավաչափության պատրանքը հասարակությանը կհրամցվի։ Սակայն այս անգամ, առավել քան երբևէ, կարևոր է լինելու այն, թե արցախցին ինչպես կընդունի իշխանական, քաղաքական վերնախավի կողմից կայացվող որոշումները։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Ի՞նչ են դրանք նշանակում՝ արդյոք Արևմուտքի հետ «սիրախաղի» դրսևորում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն զորվարժությունների մասին տեղեկատվությունն արդեն իսկ  անհանգստացնող է որակել։

-Մոսկվան իր կողմից ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանում Արևմուտքի քաղաքական, ռազմական ու տնտեսական ազդեցությունն աստիճանաբար աճի, իսկ Ռուսաստանինը՝ նվազի։ Դա այնպես է արվում, որ մեղքը բարդվի Հայաստանի գործող վարչակազմի վրա։ Գործը տանում են նրան, որ Արցախի կապը Հայաստանի հետ լիովին խզվի՝ այն դառնա Ռուսաստանի պրոտեկտորատ, մինչդեռ ՀՀ համար բացվի Թուրքիայով դեպի ԵՄ անխափան հաղորդակցության հնարավորությունը։ Սա նոր փուլ է, որի տևողությունը ըստ նախնական գնահատականի կկազմի մոտավորապես երեք-չորս տարի, իսկ գուցեև ավելի քիչ ժամանակ։

-Պարո՛ն Մելիքյան, հայտնի է, որ Հայաստանը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի միջոցով Ուկրաինային օգնություն է փոխանցել, այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում Ադրբեջանի կողմից կիրառվող ֆոսֆորային զենքը Բաքվին Կիևն էր տրամադրել։ Ինչպե՞ս կբացատրեք սա։

– Պաշտոնական Երևանը մարդասիրական օգնություն է առաքել նաև երկրաշարժից տուժած Թուրքիային, որն անհամեմատ ավել ծավալուն, եթե չասենք՝ մեր պարտության մատնելու համար բացառիկ նշանակություն ունեցած բազմաբնույթ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին։ Առանց գնահատելու այսօրինակ քայլերի նպատակահարմարությունն, ընդգծեմ միայն, որ դրանք պաշտոնական Երևանի համար օրինաչափ, բնութագրական երևույթ կարող ենք համարել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առևանգված 3 տղաները վերադարձվել են Հայաստանին

Հաջորդ գրառումը

Հանդիպել են Քյարամյանը և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա կամ Հայաստանում, կամ Ադրբեջանում. Միրզոյան

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հանդիպել են Քյարամյանը և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ի վերջո ո՞ւմ սեփականությունն է Հովհաննավանքը. Կադաստրի կոմիտեի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025

Խորհրդային Միության փլուզումից հետո հողի սեփականատեր հանդիսացել է բացառապես Հայաստանի Հանրապետությունը, և  ՀՀ կառավարությունն ու օրենսդիր մարմինն են որոշել, թե...

ԿարդալDetails

Նա նորից «Դուխով» գլխարկով «սեր ու սրտիկ» է քարոզում փորձելով պեղել մեռած նարատիվներից փշուրներ. Վլադիմիր Մարտիրոսյան

28/10/2025

Հովհաննավանքում մատուցված պատարագին ես ինքս էլ եմ մասնակցել և բացառապես դրական եմ դրան վերաբերվում. Կադաստրի կոմիտեի նախագահ

28/10/2025

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ամբողջ բաժանմունքի բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

28/10/2025

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք. Արագածոտնի Թեմ

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական