Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սյունիքում ուժերի տեղաբաշխումը ՌԴ-ի իսկ համար ռիսկային էր, որովհետև կարող էր Ադրբեջանի հետ պոտենցիալ կոնֆլիկտ առաջացնել. քաղաքագետը՝ ռուս սահմանապահների հեռանալու մասին

05/06/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փորձը ցույց տվեց, որ 44-օրյա պատերազմից հետո՝ ռուսական զինուժը  չկարողացավ հայկական սահմանը պաշտպանել ադրբեջանական ոտնձգություններից, և ՀՀ իշխանությունները ռուս սահմանապահների դուրսբերման թեման այժմ օգտագործում են՝ մեկ անգամ ևս ցույց տալու, որ փոխում են ռազմավարական ուղղությունը և վերանայում Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Դավիթ Հարությունովը՝ անդրադառնալով Սյունիքից ռուս սահմանապահների դուրսբերման գործընթացին։

«Կարծում եմ՝ Ռուսաստանը մի կողմից կցանկանար, որ որպես ազդեցության ցուցանիշ՝ Հայաստանում իր անվերապահ ներկայությունը պահպանվեր, բայց կոնկրետ Սյունիքում տեղաբաշխումն իր իսկ համար ռիսկային է, որովհետև կարող է Ադրբեջանի հետ պոտենցիալ կոնֆլիկտ առաջացնել։ Իսկ ռուսներն աշխատում են խուսափել դրանից։

Կարծում եմ՝ կոնկրետ Սյունիքում տեղակայումը ռուսական կողմի համար հակասական էր։ Կրկնում եմ՝ մի կողմից ուժերի դուրսբերումը ցուցանիշ էր, որ նրանց ազդեցությունը Հայաստանում նվազում է, բայց մյուս կողմից սա այն դեպքը չէ, որ ռուսները կառչած լինեին դրանից՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ հարաբերությունները»,- նշեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ներկայում Թուրքիայի և Ադրբեջանի հետ լավ հարաբերությունները Ռուսաստանի համար գերակայություն են։

Անդրադառնալով վերջերս «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման գործընթացին՝ Դավիթ Հարությունովի նկատեց՝ այս քայլով ՀՀ իշխանությունները դեմոնստրատիվ կերպով ցույց տվեցին, որ վերանայում է ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները։

«Սակայն պաշտոնական Երևանը դա թիրախային է անում, այսինքն՝ Ռուսաստանի հետ անվտանգային ոլորտի մի քանի ուղղություններ շարունակում են անձեռնմխելի մնալ։ Խոսքը վերաբերում է և՛ տնտեսական հարաբերություններին (ինչպես տեսնում ենք, Հայաստանը ԵԱՏՄ-ի շրջանակներում ակտիվ գործակցություն է ծավալում), և՛ ռուսական 102-րդ ռազմաբազային։

Ռազմաբազան դուրս բերելը նախ տեխնիկապես է շատ բարդ՝ հաշվի առնելով դեռ չլրացած ժամկետները։ Բացի դրանից՝ չնայած հայկական կողմը խնդիր է դրել, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է բարելավվեն, և երրորդ երկրների ռազմական ներկայության կարիք չլինի, սակայն իրականության մեջ այդ հարաբերությունները դեռ չեն բարելավվել և հայտնի չէ՝ երբ կբարելավվեն։

Նույնիսկ բարելավման դեպքում Հայաստանին լավ կլիներ «страховка»-ի նման բան ունենալ։ Խնդիրն այն է՝ ՀՀ իշխանություններն ինչքանով այդ տրամաբանության մեջ դա կընկալեն»,- ասաց Դավիթ Հարությունովը՝ շեշտելով, որ ռուսական ռազմաբազայի դուրսբերումը շատ ավելի կվատացնի հայ-ռուսական հարաբերությունները, ինչին հայկական կողմը դեռ պատրաստ չէ։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր լրագրողներին տեղեկացրել էր՝ ռուս սահմանապահները դուրս են եկել Ներքին Հանդ գյուղից։  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալեն Սիմոնյանի հարսի գործը կարճվել է

Հաջորդ գրառումը

Ֆիցոն խոսել է մահափորձի մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանն Ադրբեջան է արտահանել 960 դոլարի արտադրանք, Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ 6 միլիոն դոլարի արտադրանք

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026
Հաջորդ գրառումը

Ֆիցոն խոսել է մահափորձի մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական