Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սերժ Սարգսյանի նամակը ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին ավելի շատ օգնության ճիչ է, բայց միաժամանակ՝ նաև իրատեսական գնահատական. քաղաքագետ

24/07/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կարելի է ավելի շատ ընկալել որպես օգնության ճիչ, միաժամանակ՝ նաև իրատեսական գնահատական, որովհետև այն փաստերը, որ նամակում ներկայացրել է Սերժ Սարգսյանը, լիովին համապատասխանում են իրականությանը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

Նրա խոսքով, սակայն, նմանօրինակ հորդոր-խնդրանքները դժվար թե ազդեն միջազգային խաղացողների հետագա որոշումների և դրանցից բխող գործողությունների վրա։

«Չեմ կարծում, որ նման նամակներն ազդեն պետությունների ղեկավարների դիրքորոշումների և գերծելաոճի վրա։

Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի՝ երեք երկրների նախագահներին ուղղված նամակը նաև ներքաղաքական նպատակներ է հետապնդում։ Սա նույնպես հասկանալի և բնական է, որովհետև, եթե ՀՀ երրորդ նախագահն Արցախի ապաշրջափակման համար կարող է ինչ-որ բան անել, ապա կարող է անել միայն տեսական մակարդակով։ Իսկ որևէ քայլ անելուց առաջ պետք է քաղաքական ուժը պետք է իշխանություն ունենա։ Այդ է պատճառը,  որ կարծում եմ՝ այս կոչ-նամակը կարող է ունենալ զուտ քարզչական նշանակություն, բայց ոչ՝ առարկայական հետևանքներ, որովհետև միջազգային հանրության ներկայացուցիչներն առաջին հերթին հարաբերվում են տվյալ երկրի իշխանությունների հետ»,- իր տեսակետը հիմնավորեց Արմեն Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին բաց նամակով դիմել էր ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ նախագահներին՝ խնդրելով ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ կանգնեցնելու Արցախում հումանիտար աղետը և ջանքեր ներդնել՝ ստիպելու Ադրբեջանին բացել Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը։

«Խնդրում եմ ձեզ, ամեն ինչից առաջ կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. ես հավատում եմ, որ դուք դա կարող եք անել: Ստիպե՛ք դիկտատորին բացել կյանքի ճանապարհը. հայասպանությունը կենսակերպ դարձրած ֆաշիստը չի՛ կարող մշտապես արհամարհել լրջագույն միջազգային կառույցների և երկրների հստակ ուղերձները: Կանգնեցրե՛ք արհավիրքը, ապահովե՛ք արցախցիների տարրական մարդկային կեցության պայմանները, երաշխավորե՛ք դրանք, այնուհետև անցեք դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին, խնդրում եմ ձեզ:

Վաղը կարող է ուշ լինել»,- երեք երկրների նախագահներին հասցեագրված նամակում գրել էր Սերժ Սարգսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թեհրանի հայկական եկեղեցիների զանգերը 2 օր կղողանջեն՝ ի պաշտպանություն Արցախի

Հաջորդ գրառումը

Ներքին Գետաշեն բնակավայրում նորածին երեխայի հայտնաբերման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ռուսաստանի ԱԳՆ հերթական նվերը հայ «հիբրիդոլոգներին» եւ Նիկոլ Փաշինյանին. Հակոբ Բադալյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Թուրք դեսպանների այցը Հայաստան

08/05/2026
Հաջորդ գրառումը

Ներքին Գետաշեն բնակավայրում նորածին երեխայի հայտնաբերման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ

07/05/2026

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ». ֆիլմ՝ անցած ճանապարհի, կյանքի սկզբունքների և ապագայի տեսլականի մասին

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական