Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ-ում կնախընտրեին, որպեսզի Փաշինյանի փոխարեն լիներ Լուկաշենկոյի հայկական տարբերակը՝ ավելի ինքնաբավ իր պետության ներքին արդյունավետ կառավարման հարցերում և պակաս երկիմաստ. Աթանեսյան

06/09/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը։

-Պարո՛ն Աթանեսյան, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն օրերս աշխատանքային այցով Իրանում էր։ Առաջիկա օրերին պաշտոնական այցով Թուրքիա կմեկնի Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Արդյոք այս փոխադարձ այցերը Սյունիքի պահպանմանն ուղղված բանակցություններ չեն։

Ձեր տպավորությամբ արդյոք Իրանը փորձում է հարցերը Թուրքիայի հետ լուծել, որպեսզի Մեղրին՝ Սյունիքն ընդհանրապես չօկուպացվեն։

-Նման բանակցությունների բովանդակության մասին սովորաբար տեղեկանում են հետին թվով, կամ էլ ստիպված են կռահել, թե ինչ է քննարկվել ու ինչի մասին են պայմանավորվել՝ ելնելով ԶԼՄ հակիրճ և վերացական տեղեկատվությունից։ Սակայն ընդհանուր առմամբ պարզ է, որ․ 1-ին՝ Հայաստանն այնքան է թուլացել, որ իր տարածքների վերահսկումը, Նիկոլ Փաշինյանի խոսքերի օգտագործմամբ, կա՛մ չի ուզում, կա՛մ չի կարող արդյունավետորեն իրականացնել։ Թե ինչու չի ուզում և չի կարող՝ պետք է առաջին հերթին հարցնել ՀՀ կառավարությանը, որին ՀՀ բնակչությունն իր անվտանգության ապահովման համար յուրաքանչյուր ամիս հարկեր է վճարում։

2-րդ՝ պատերազմական պայմաններում սկսում են գործել բնության օրենքներ՝ ուժեղներն ուտում են թույլերին։ Այդ պատճառով է, մասնավորապես, որ իզուր են միջազգային իրավունքի սահմաններում մեր հարցերը լուծելու մեր ջանքերն ու փորձերը, և պետք է որ սա վաղուց արդեն իմանայինք։ Եվ ահա, երբ դարձել ենք այլ ուժեղ կենդանիների ուշադրության թիրախը, իրենց կփորձեն պայմանավորվել, թե իրենցից ով, երբ, և ինչն է ուտելու։ Այլ կերպ ասած, 2020թ․ ղարաբաղյան պատերազմում մեր պարտությունից հետո Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև բոլոր բանակցություններում առկա է լինելու ՀՀ տարածքների կառավարման հարցը։

3-րդ՝ այդ հարցը կարող է լուծվել կա՛մ ամբողջի պահպանմամբ, եթե ուժեղներից մեկը /օրինակ՝ Ռուսաստանը/ որոշի և կարողանա մյուսներին թույլ չտալ պոկել թույլ կենդանու կտորներից մեկը, և ամբողջն իրեն վերցնի, կա՛մ՝ զոհին կտոր-կտոր անելով /ինչն այսօր փորձում է անել Ադրբեջանը/։ Այդ մասին են, հավանաբար, նաև Թուրքիա-Իրան բանակցությունները, իսկ մեր փորձերն այդտեղ Իրանին համոզելու մեջ են՝ փորձելու զսպել Թուրքիային։ Բայց Թուրքիային զսպելու փորձերի դիմաց Իրանը իր փայն է ուզելու, և սա խնդիր է, որով, հավանաբար, ՀՀ ներկայացուցիչները պետք է դիմեին Ռուսաստանին։ Սակայն, ինչպես տեսնում ենք, ՀՀ իշխանություններն անում են հակառակը՝ զբաղված են ՌԴ հետ հարաբերությունների վատթարացմամբ։

Մինչդեռ, ստեղծված պայմաններում և չնայած պատերազմում իր պարտությանը՝ Հայաստանը կարող էր շարունակել խաղալ, և առնվազն աներ հետևյալը․ 1. Իր զինված ուժերի էական կարողությունը կենտրոնացներ Սյունիքի և այլ թիրախավորված ուղղություններով, 2. ՌԴ հետ բանակցություններ վարեր՝ ամրապնդելու իր բոլոր խոցելի սահմանները համատեղ ուժերով, և ստանար հնարավոր երաշխիքներ՝ Հայաստանը չտրոհելու և պետության տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չդարձնելու վերաբերյալ, 3. Իրանին տար հստակ երաշխիքներ, որ իր հետ մեր ընդհանուր սահմանների պաշտպանության մասին բանակցելով՝ նույնի մասին չի բանակցում նաև Թուրքիայի հետ։

-Պարո՛ն Աթանեսյան, Ռուսաստանը նախկինում հայտարարում էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ դավաճանական ոչ մի քայլ չի կատարել, մինչդեռ այժմ մեղադրում է վերջինիս, թե նա է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում և հիմա էլ ցանկանում ՌԴ-ն հանել տարածաշրջանից։

Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Ռուսաստանն այսկերպ ցանկանում է ազատվել Նիկոլ Փաշինյանից։ Ինչ պետք էր, նա արդեն արե՞լ է և արդեն պետք չէ՞։

-Պատերազմի ընթացքում և դրանից անմիջապես հետո ՌԴ իշխանությունները գոնե հրապարակավ չեն արել այնպես, ինչպես սովորաբար անում ենք մենք․ մեզ չեն փնովել, չեն քննադատել, չեն մեղադրել։ Դրանում է նաև դաշնակցային հարաբերությունների իմաստը․ ներքին խոհանոցի խնդիրները դուրս չհանել, պարզաբանել աշխատանքային ձևաչափում, լուծումներ փնտրել, իսկ հրապարակավ միմյանց սատարել։

Միևնույն ժամանակ, սա չի նշանակում, որ համաձայն էին Փաշինյանի գործողությունների հետ, Արցախյան պատերազմում իր դերակատարման հետ, և այլն։ Ավելին՝ Կրեմլից հստակ զգուշացվել է, որ կարելի էր պատերազմն ավելի վաղ կանգնեցնել, և թույլ չտալ այսքան զոհեր և կորուստներ։ Այսինքն՝ պատերազմի վերաբերյալ ՌԴ պաշտոնական գնահատականներն անգամ իրենց քաղաքավարությամբ հանդերձ ցույց էին տալիս, որ Փաշինյանը մեղավոր է։

Արդյո՞ք Ռուսաստանն ուզում է ազատվել Փաշինյանից։ Ռուսաստանում միանշանակորեն կնախընտրեին, որպեսզի Փաշինյանի փոխարեն լիներ Լուկաշենկոյի հայկական տարբերակը․ ավելի հմուտ, ավելի ռուսամետ, ավելի ինքնաբավ իր պետության ներքին արդյունավետ կառավարման հարցերում, և պակաս հրապարակային, պակաս երկիմաստ։ Հայաստանը ՌԴ անվտանգության ապահովման արտաքին շեմերից է, և դրա ներքին կայունությունը, ամրությունը, արդյունավետ մասնակցությունը միացլալ գործողություններին այն է, ինչ պետք է և՛ Ռուսաստանին, և՛ Հայաստանին։ Սակայն, եթե Փաշինյանին համեմատենք ոչ թե Լուկաշենկոյի, այլ Զելենսկու հետ, ապա իհարկե, Փաշինյանի տարբերակը Ռուսաստանի համար ավելի ընդունելի է։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք հայ-ամերիկյան զորավարժությունները։ Ի՞նչ են դրանք նշանակում՝ արդյոք արևմտյան «սիրախաղի» դրսևորում։

ԱՄՆ հետ ՀՀ ռազմաքաղաքական փոխհարաբերություններն ունեն երկար պատմություն, և երբեք ուղղված չեն եղել ՌԴ շահերի դեմ, մասնավորապես՝ մինչև «Թավշյա հեղափոխությունը»։ ՀՀ ԶՈՒ զորակազմերը մասնակցել են ՆԱՏՕ միջազգային զորավարժություններին, իսկ 2008-ին հոկտեմբերին, եթե չեմ սխալվում, հյուրընկալել են ՆԱՏՕ «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր- 2008» ղորավարժությունները Հայաստանում։ Դրանք ուղղված էին ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին, որոշակի միջազգային ստանդարտներին հասցնելու, նաև՝ ՀՀ ԶՈւ-ն Արևմուտքի համար ավելի ճանաչելի, կանխատեսելի դարձնելու։ Չմոռանանք, որ մեր բանակն ընկալում էին որպես պատերազմում հաղթած, արդյունավետ, շարունակաբար արդիականացվող։ Այժմ, ցավոք, ընկալումները պետք է որ փոխված լինեն, ու խոսքն ավելի շուտ ոչ թե մեր ԶՈՒ-ին սատարելու, այլև Ռուսաստանին լրացուցիչ անգամ նյարդայնացնելու մասին է։ Ամենայն հավանականությամբ, ՀՀ-ում այս զորավարժություններից հետո ԱՄՆ զորախումբն ամնիջապես չի մեկնելու մեր սահմանների պաշտպանությանը կամ Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը։ Նաև ՀՀ ԶՈՒ-ի՝ ՆԱՏՕ-ի բանակների ձևաչափին բերելու հարցի քննարկումը այնքան բազմաշերտ է և տևական, որ այս զորավարժություններով բնավ չի լուծվելու։ Ուստի, ամերիկացիների համար դրանք ունեն լրացուցիչ տարածքներում իրենց ցուցադրելու և մեր միջոցով ՌԴ-ին լրացուցիչ անգամ նյարդայնացնելու նպատակ։

-Ակնհայտ է, որ տարբեր լարերի վրա խաղալը փորձառության ու հմուտ դիվանագիտության արտահայտություն է։ Բայց մեր դեպքում արդյոք այդպես է, թե՞ զուտ ժամանակ շահելու և այդ ժամանակն ի վնաս պետության և ի շահ իշխանության պահպանման նպատակ է հետապնդում։

ՀՀ երրորդ հանրապետության դիվանագիտական պատմությունն ամբողջությամբ անարդյունավետ համարելը սխալ է։ Միևնույն ժամանակ, եթե այն ընդհանուր առմամբ արդյունավետ լիներ, ներկայիս իրավիճակում չէինք հայտնվի։ Ուստի, թերի է եղել և՛ մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների անձնական դերակատարումը տարածաշրջանային և առավելևս համաշխարհային քաղաքականությանը, և ՀՀ պետական մարմինների գործունեության մշակույթն ու ոճը։ Դա նաև ներկայիս է վերաբերում։ Նորություն չէ, որ կոռուպցիոն համակարգում գործող պետական մարմիններն ու դրանց ներկայացուցիչները պետական շահեր չեն պաշտպանում և անգամ չունեն այդ շահերի անհրաժեշտ գիտակցումը։

Այո, փորձել են տարբերի լարերի վրա նվագել, ինչն ընդունված մոտեցումներից է․ այսօր տարբեր լարերի վրա է փորձում նվագել և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, այնդպես է մշտապես արել նաև Իսրայելը։ Կոմպլեմենտար քաղաքականությունը բոլորովին հայերիս գյուտը չէ։ Սակայն, իրենց մոտ այն ավելի լավ է ստացվել, քան՝ մեզ մոտ, և առաջին հերթին ինքներս մեզ պիտի հարցնենք, թե ինչու՞ ենք սկսել ու տապալել լավ գաղափարներ և նախագծեր, ինչու՞ ունակ չենք, կամ չենք ուզում ազգային կարևորության որևէ գործ մինչև վերջ հասցնել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սեպտեմբերի 7-8-ը Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Արաբական Միացյալ Էմիրություններում

Հաջորդ գրառումը

ԵԽ-ում քննարկվել է ԼՂ հումանիտար ճգնաժամը

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն. Արարատ Միրզոյան

09/05/2025
Քաղաքականություն

Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Փաշինյանին

08/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու, և հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ. Աղվան Վարդանյան

07/05/2025
Քաղաքականություն

Սա պարզապես ներքաղաքական խնդիրները որոշ արտաքին գործոնների միջոցով լուծելու փորձ է. Զախարովա

06/05/2025
Հաջորդ գրառումը

ԵԽ-ում քննարկվել է ԼՂ հումանիտար ճգնաժամը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

«Իրական Հայաստանի» իրական նպատակները Նորաձև կրթության վրա խարսխվող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախոսության» հիմնական նպատակներից մեկը անուժ ու անպաշտպան...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական