Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը նշանակում է, որ Ադրբեջանը բաց է պահում Սյունիքի հարցը. վերլուծաբան

25/12/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը չի նշանակում բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում,  դա նշանակում է, որ այդ երկիրը բաց է պահում Սյունիքի հարցը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով՝ առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունի Ադրբեջանը և որն է այդ երկրի քաղաքականությունը. միայն այդ պարագայում հնարավոր կլինի խոսել, թե ինչ կարող է անել Հայաստանը։

«Որքանով ես եմ հասկանում, Ադրբեջանի խնդիրը հետևյալն է. քանի որ Արցախի հարցը միջազգային ատյաններում դեռ փակված չէ, իսկ փակված չէ, որովհետև այն ունի աշխարհաքաղաքական նշանակություն, և գերտերությունները, որոնք ուզում են ներկա գտնվել Հարավային Կովկասում, օգտագործում են Արցախի հարցը։

Նման դեպքում պետք է քննարկվի հայերի անվտանգ վերադարձի հարցը և այն,թե ով պետք է այդ անվտանգ վերադարձն ապահովվի, այսինքն՝ ով կարող է ռազմական ուժ մտցնել ՀարավայինԿովկաս, որպեսզի պայքարի իր աշխարհաքաղաքական մյուս ախոյանների դեմ և լուծի սեփական խնդիրները։

Իսկ խնդիրների մեծ մասը կապված է հնարավոր ապագա կոմունիկացիաների հետ, որոնք աշխարհաքաղաքական նշանակություն ունեն։ Այս կոնտեքստում Թուրքիան և Ադրբեջանն ունեն իրենց խնդիրը, և այդ խնդիրը Սյունիքն է»,- ասաց վերլուծաբանը։

Ստեփան Դանիելյանը հիշեցրեց օրեր առաջ Թուրքիայի առևտրի նախարարի խոսքերը, որ «Զանգեզուրի միջանցքի» թեման փակված չէ, այս հարցը շարունակում է բաց մնալ, և Ադրբեջանի երկու հատվածները պետք է միմյանց միանան։

«Այսինքն՝ ասվում է, որ Սյունիքի հարցը պետք է լուծել, ընդ որում՝ լուծել այնպես, ինչպես   իրենք են պատկերացնում։ Այս կոնտեքստում Ադրեջանը համապատասխան քաղաքականություն է վարում՝ ինչ-որ պայմանագրի միջոցով Հայաստանից ստանալ հավաստիացում, որ վերջինս հրաժարվում է Արցախից։

Ռուսական ուժերը, ինչպես հայտնի է, դեռ Արցախում են գտնվում, և Ադրբեջանը նպատակ է հետապնդոեւմ, որ նրանք այնտեղից դուրս բերվեն և նրանց փոխարինեն թուրքական ուժերը։

Իրենք պայմանագրում պետք է ստանան Հայաստանի հրաժարումն Արցախից, և երկրորդ՝ սահմանագծման-սահմանազատման հարցը թողնեն ապագային. այսինքն՝ սա նշանակում է, որ ադրբեջանիցները Սյունիքի հարցը դեռ բաց են պահում, և նպատակ ունեն գրավելու այն»,- ասացՍտեփան Դանիելյանը։

Վերջում մեր զրուցակիցը շեշտեց՝ սահմանազատում-սահմանագծումը  հենց Սյունիքի հարցն է, որն ադրբեջական կողմը բաց է թողնում։

Հիշեցնենք, որ AzTV-ին տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր. «Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից: Կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն այստեղ:  Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին, լսում ենք նաև որոշ դրական բաներ։ Կարծում ենք, որ հանդիպումները կկայանան 2024 թվականին։ Այս հարցին նայում ենք իրատեսորեն և լավատեսորեն։ Միաժամանակ, երբ խոսում ենք խաղաղության համաձայնագրից, պետք է հասկանանք, որ այն չի նշանակում ամեն ինչի 100 տոկոսանոց լուծում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր կողմից մշակված առաջարկությունների փաթեթը ներկայացվել է Հայաստանին. Բայրամով

Հաջորդ գրառումը

Մեր մտածումն անընդհատ պիտի լինի վրեժի զգացումը՝ մեր տունը վերականգնելու ձգտումով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Մեր մտածումն անընդհատ պիտի լինի վրեժի զգացումը՝ մեր տունը վերականգնելու ձգտումով

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական