Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է Ռուսաստանի նախագահական ընտրություններում առաջադրվելու համար Պուտինի փաստաթղթերը:
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինից ընդունել է փաստաթղթերի փաթեթ, որոնք անհրաժեշտ են 2024 թվականի մարտի 15-ից 17-ը կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու համար։
Պուտինը մտադիր է ընտրություններին մասնակցել որպես ինքնաառաջադրված թեկնածու։