Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շատ են նախարարները, որոնց հրաժարականը արժե պահանջել. ինձ ավելի հեշտ է ասել՝ ումից եմ գոհ, քան թվարկել, թե ումից եմ դժգոհ. Լուսինե Բադալյան

01/10/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խորհրդարանական վերահսկողության շրջանակներում պատգամավորներն ունեն իրավունք իրենց վերաբերմունքը հայտնելու կառավարության անդամների, նրանց կատարած աշխատանքի նկատմամբ: Գրիգոր Մինասյանը բացարձակապես չի տարբերվում կառավարության մնացած անդամներից: Այսինքն յուրահատուկ բան պետք չի այդտեղ փնտրել, որ  Գրիգոր Մինասյանի հետ կա որևէ խնդիր: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի վերջո, ո՞րն էր ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականի պատճառը։

Հիշեցնենք, որ Բադալյանը , ի թիվս մի շարք ՔՊ-ականների, ևս ստորագրել էր Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու հարցով Նիկոլ Փաշինյանին դիմելու նախաձեռնության ներքո

«Օրինակ՝ ես իմ առջև խնդիր եմ դրել, որ առաջիկայում արդեն ժամանակն է, և 6 տարին բավարար ժամանակ էր, որ ես կարողանամ հաշվետվություն պահանջել կառավարության բոլոր անդամներից և տեսնել՝ արդյոք այն ծրագրերը, որ մենք դրել ենք մեր առջև, այն խոստումները, որոնք մենք տվել ենք, արդյոք այդ ամենը իրականացրել ենք, թե ոչ: Այստեղ որևէ անձնական խնդիր չկա»,- ասաց պատգամավորը:

Լուսինե Բադալյանը միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաքի հարցը դարձել է հրապարակային քննարկումների առարկա։

«Դա խմբակցության ներքին խնդիրն էր, որը բացարձակապես չէր ենթադրում իմպիչմենթ կամ հարցապնդում: Մենք ունենք ներքին պայմանավորվածություններ, որ եթե որոշակի քանակով պատգամավորներ խնդիր ունեն կառավարության մեկ անդամի հետ կապված, մենք դիմում ենք այդ հարցով:

Եթե անընդհատ բոլորը խոսում են այն մասին, որ երկրում արդարադատությունը կաղում է, որ վերջին 2 տարվա ընթացքում մենք մեր առջև դրված բոլոր խոստումներն ու խնդիրները չենք կարողացել կատարել, ապա, բնականաբար, դրա համար պետք է պահանջենք պատասխանատվություն»,- ասաց Բադալյանը:

Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ևս պահանջելու են, որովհետև նա իշխանության է եկել անվտանգային խոստումներով, սակայն դրանք այդպես էլ չի կատարել, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Դուք լուրջ կարծում եք, որ ես պետք է ձեր հարցին պատասխանեմ, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ևս պահանջելո՞ւ ենք. իհարկե, ոչ»:

Լուսինե Բադալյանը հայտարարեց, որ իր սուբյեկտիվ կարծիքով շատ են նախարարները, որոնց հրաժարականը արժե պահանջել. «Ինձ ավելի հեշտ է ասել՝ ումից եմ գոհ, քան թվարկել, թե ումից եմ դժգոհ: Սա թողնենք:

Ես, որպես պատգամավոր, պետք է լինեմ ժողովրդի ձայնը, և ցանկացած խնդիր, բողոք, որ քննարկվում է ժողովրդի մեջ, պիտի բարձրաձայնեմ իր լծակներով:

Առաջինը հրաժարական տվեց Գրիգոր Մինասյանը, բայց դա չի նշանակում, որ խնդիր ունենք միայն արդարադատությունում:

Ես ուզում եմ, որ կառավարության բոլոր անդամները, բոլոր նախարարները, բոլոր գերատեսչությունները, իրավապահ մարմինները շատ լավ իմանան, որ խորհրդարանական վերահսկողության շրջանակներում բոլոր գործիքները կիրառվում են, և որևէ բացթողում մեր աչքից չի վրիպելու», հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

Բադալյանը անկեղծացավ, թե որտեղից սկսվեց այս խնդիրը. «Անցած կառավարության հետ հարցուպատասխանից, երբ քննարկվեց թմրանյութերի և այլ հանցագործությունների չբացահայտման խնդիրը, որի հաջորդ օրը վարչապետը հրավիրեց հատուկ կառավարության նիստ այդ բոլորը քննարկելու, այդ նիստում հնչած բոլոր կարծիքները, հիմնավորումները, վիճակագրությունը անմիջապես բարձրաձայնվեցին մեր կողմից»:

Լրագրողները պատգամավորից հետաքրրքվեցին՝ ո՞վ է լինելու ՔՊ-ի հաջորդ թիրախը, Բադալյանն պատասխանեց. «Թիրախի մասին չէ խոսքը, եթե որևիցե մեկը չի ընկալում, որ սա թիրախ չէ, անձնական խնդիր չէ։ Սա ուղղակի արդեն կուտակված բոլոր խնդիրները լուծելու համար վերահսկողություն սահմանել է»:

Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր հայտաարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուկրաինան ավելի քան երբևէ մոտ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը

Հաջորդ գրառումը

Ո՛չ, Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթ չենք հայտնելու. Լուլու

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Էնվեր փաշա, Հիտլեր, Մաո, Պոլ Պոտ և չկայացած լրագրողը. ուրեմն ո՞վ է մեղավոր. Արթուր Խաչիկյան

19/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

19/05/2026
Քաղաքականություն

Աստանայում, ԵԱՏՄ գագաթաժողովին քննարկվելու է կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը

19/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Ո՛չ, Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթ չենք հայտնելու. Լուլու

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը և ընդդիմադիր ընտրազանգվածի հասցեին վիրավորական արտահայտությունները գնահատում է որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին

19/05/2026

«Հայաստան» դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին․ «Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում ակնհայտօրեն պարունակում է քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ

19/05/2026

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Արթուր Ղամբարյանը գրում է.  Վարչապետի` բժշկուհու հետ միջադեպում դրսևորած վարքագիծը ակնհայտորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական