ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին իրադարձություններին` հնարավորինս չեզոք դիրք պահելով և ցույց տալով, որ իրավիճակին անտեղյակ է։
Լրագրողը խնդրել է մեկնաբանել այն անհանգստությունները, որ Իսրայելի կառավարությունն օգտագործում է իրավիճակը Գազայում սրելու համար և փորձում հայ քրիստոնյաներին հեռացնել Հայկական թաղամասից: Սակայն Միլլերը նշել է, որ որևէ կոնկրետ պատասխան չունի:
«Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք չենք ցանկանում, որ Իսրայելի կառավարությունը ձեռնարկի քայլեր, որոնք կհանգեցնեն լարվածության սրմանը»,- հավելել է պետքարտուղարության ներկայացուցիչը, հայտնում է 1lurer.am-ը:
Հիշեցնենք, որ Երուսաղեմի հայկական թաղամասը հատկապես վերջին ժամանակներում պարբերաբար ենթարկվում է հարձակման։ Դեկտեմբերի վերջերին 30 հոգանոց ահաբեկիչների խումբը՝ սև հագուստով ու դիմակներով, զինված հարձակում էր գործել «Կովերու պարտեզ» հայկական տարածքում գտնվող հայերի վրա։ Նրանց նպատակն է հայերին վտարել իրենց պատկանող տարածքներից, վնաս հասցնել, վախեցնել ու ահաբեկել։
Հարձակման հետևանքով հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևորականների առողջությանը պատճառվել է վնասներ, այդ թվում` ծանր: Հարձակման ենթարկված հայ համայնքի 2 ներկայացուցիչ բերման էին ենթարկվել։ Ոստիկանություն էին տարվել հարձակումն իրականացրած զինված խմբի մի շարք անդամներ:
Կարդացեք նաև՝ Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակումից հետո երկու հայ է ձերբակալվել
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում պահպանել հայերի սեփականությունը՝ Կովերու պարտեզը, Երուսաղեմում