Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մայր Հայաստանը հիմա միայն հեռուստացույցով հետևում է, թե ինչպես են արցախահայերը սովից մահանում. ոչ մի օժանդակություն. Թևան Պողոսյան

12/07/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե փորձենք զուգահեռներ անցկացնել Արցախում այսօր տեղի ունեցած բողոքի քայլերթի և 88 թվականի ընդվզման գործողությունների միջև, ապա կփաստենք՝ Հայաստանի ամբողջ ժողովուրդն, Արցախին զուգահեռ, այստեղ բողոքի ցույցեր էր անում, կանգնած էր արցախցու կողքին և ասում էր, որ իր նպատակն է միասնական լինել։ Այսօր այդ ամենը չենք տեսնում, և դա ամենցավալին է։ Այնպես որ, նախ պետք է սկսենք մեզնից։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց վերլուծաբան Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» բողոքի ակցիային, որի մասնակիցներն այսօր քայլերթով շարժվել են Լաչինի փակ միջանցք՝ պահանջելով բացել այն։

Նրա խոսքով՝ մինչև որոշակի պահ ՀՀ իշխանություններն ասում էին, որ Արցախի անվտանգության  երաշխավորն են և Արցախը երբեք չեն ճանաչի այլ պետության կազմում, մինչդեռ ՀՀ գործող իշխանությունները հետ են կանգնում այս դրույթներից։

«Մենք այսօր մեկ գործողություն ունենք անելու՝ ցանկացած նախաձեռնությունում օժանդակել և պաշտպանել Արցախին։ Բոլորս հասկանում ենք, չէ՞, որ այդ մարդիկ 200 օրից ավելի է՝ շրջափակման մեջ են, երկու տարուց ավելի՝ անորոշության մեջ, իսկ Հայաստանն այս պարագայում նրանց թողել է մենակ, և հայաստանցիներս միայն հեռուստացույցով նայում ենք, թե ինչպես են արցախահայերը սովից մահանում։

Ինչպե՞ս կարելի է այս ամենից հետո արցախահայերի ցավը չզգալ. չէ՞ որ, երբ նրանք դժվարություններ էին կրում, միշտ ասում էին՝ պատրաստ են զրկանքներ կրել հանուն այն բանի, որ Մայր Հայաստանը լավ լինի։ Իսկ Մայր Հայաստանը հիմա ի՞նչ է անում»,- հարց հնչեցրեց Թևան Պողոսյանը։

Անդրադառնալով օրեր առաջ Արցախում տեղի ունեցած ողբերգությանը, երբ երկու փոքրիկների մոր՝ սնունդ հայթայթելու նպատակով տնից բացակայելն ավարտվել էր մանկահասակ երեխաների ողբերգական մահով, Թևան Պողոսյանն ընդգծեց՝ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների հարցերով հանձբնաժողովը, փոխանակ այս հարցն անդադար միրջազգային ատյաններում բարձրաձայնելու, զբաղված է հանձնաժողովի ընդդիմադիր նախագահին լիազորություններից զրկելու նախագծով, ավելին ակնկալել անհնարին է։

«Հայաստանի բոլոր ինստիտուտները, պաշտոնյաներն ու չինովնիկներն այսօր պետք է իրենց ձայնը բարձրացնեին, մինչդեռ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահին են ուզում հանել։ Մեր իրական աշխատանքը թողած՝ որոշ շրջանակներ այսօր սպասարկում են թշնամու շահերը, այդ մարդկանց հետաքրքրում է իրենց պաշտոնները պահպանելը»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին 3 և 6 տարեկան երեխաների մայրը Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղից գնացել էր քաղաք՝ երեխաների համար սնունդ բերելու։ Արցախում վառելիք չլինելու պատճառով երիտասարդ կինը Մարտակերտ գնացել էր ոչ թե մեքենայով, այլ ոտքով։ Այդ ընթացքում երեխաները մենակ էին մնացել։ Ավելի ուշ կինը վերադարձել էր տուն և տեսել, որ երեխաները տանը չեն։

Հաջորդ օրը Մարտակերտ քաղաքի մի բնակիչ երեխաների մարմինները հայտնաբերել էր իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ: Ըստ տեսախցիկների ֆիքսած կադրերի՝ անչափահաս երեխաները ինքնուրույն մտել էին Մարտակերտ քաղաք, այնուհետև բացել նշված մեքենայի հետևի դուռը և քնել նստարանին։ Նախնական տվյալներով մահվան պատճառ էր հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

(Տեսանյութ) Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով հուլիսի 14-15-ը եռակողմ հանդիպում է լինելու. Արցախի պետնախարար

Հաջորդ գրառումը

Այսօր սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն. Արարատ Միրզոյան

09/05/2025
Քաղաքականություն

Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Փաշինյանին

08/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու, և հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ. Աղվան Վարդանյան

07/05/2025
Քաղաքականություն

Սա պարզապես ներքաղաքական խնդիրները որոշ արտաքին գործոնների միջոցով լուծելու փորձ է. Զախարովա

06/05/2025
Հաջորդ գրառումը

Այսօր սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Բա որ թաղում երեխուն Ալեն Սիմոնյան ասեն, ինչ ա լինելու․ Արամայիս Աղաբեկյան

14/05/2025

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյան` մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի գրառումը, գրում է. «Բա որ թաղում երեխուն Ալեն Սիմոնյան ասեն, ինչ ա լինելու։...

ԿարդալDetails

Էս թուրքերից ո՞ր իմաստով է ուզում, որ իրեն անվանենք․․․ Արթուր Սուքոյան

14/05/2025

Շահրամանյանի հրամանագիրն այս պահին սիմվոլիկ բնույթ է կրում, սակայն ապագայում կարող է հիմք հանդիսանալ արցախահայության վերադարձի համար. Համբարյան

14/05/2025

ԱԱԾ-ի պարզաբանումը. Ինչպե՞ս է Արմեն Աբազյանի որդին ձեռք բերել 600.000 դոլարանոց գույք

14/05/2025

Եթե Պուտինը գնա Ստամբուլ, ես էլ կգնամ. Թրամփ

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական