Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում է Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին միջամտելու և Նիկոլ Փաշինյանին տապալելու ռազմավարությունը։

Հրապարակման մեջ «ներքին հեղաշրջման» (1998 թվականի մոդելի օրինակով) կամ վարչապետի իմպիչմենտի հավանականությունը գնահատվում է «զրոյական»՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ուժային կառույցների բացարձակ հավատարմության, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում պառակտման և նրա թիմում խուճապի բացակայության պատճառով։ Հետախուզության վերլուծաբանները քիչ հավանական են համարում նաև վարչապետի կամավոր հրաժարականը կամ նրա հեռացումը լայնածավալ փողոցային բողոքի ցույցերի ճնշման տակ։

Հատուկ ծառայությունները, ի վերջո բացառելով իշխանության կոշտ կամ վաղաժամ փոխանցման տարբերակները, եզրակացնում են, որ իրենց ծրագրերն իրականացնելու միակ կենսունակ ու ամենահեռանկարային սցենարը հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններն են և դրանց ընթացքում բոլոր ուժերի միավորումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

«Хроника Кавказа» հարթակի հրապարակած գաղտնի զեկույցում նշվում է, որ Մոսկվան հասարակությունը բաժանում է երեք էլեկտորալ սեգմենտի, որտեղ առանցքային թիրախը բնակչության 70 տոկոսը կազմող «կարմիր» դաշտն է՝ մարդիկ, ովքեր դեմ են Փաշինյանին, բայց չեն ցանկանում նաև նախկինների վերադարձը։

Այս հսկայական զանգվածը գրավելու համար ռուսական կողմը խաղադրույք է կատարում գործարար Սամվել Կարապետյանի վրա՝ նրան անվանելով «հայկական Իվանիշվիլի», ով պետք է ձևավորի նոր՝ «երրորդ ուժ» և միավորի ընդդիմադիր դաշտը մեկ ընդհանուր դաշինքի մեջ։

Պլանի համաձայն՝ այս մեծ դաշինքի («քվարտետի») մեջ պետք է մտնեն Սամվել Կարապետյանի նոր կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» և եկեղեցու ու քաղբանտարկյալների պաշտպանության համար ստեղծվող անկախ «Քաղաքացիական պլատֆորմը»։

Փաստաթղթերում նշվում է, որ որպես առաջին փորձաշրջան ընտրվել էին Էջմիածնի տեղական ընտրությունները, որտեղ հիմնական հարվածն իր վրա պետք է վերցներ «Մայր Հայաստան» դաշինքը, որպեսզի ձախողման դեպքում չտուժեր Սամվել Կարապետյանի վարկանիշը։

Վերլուծաբանները որպես հիմնական կետ նշել են Վաղարշապատը՝ հայտարարելով, որ այս ընտրությունները «պետք է դառնան Հայաստանի հոգևոր մայրաքաղաքի ազատագրման գործընթաց»: Ինչպես նշվում է տեքստում, «Մայր Հայաստան» կուսակցությունը, որը հաջող փորձ ուներ Երևանի և Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, պետք է մասնակցի Էջմիածնի ընտրություններին։

Միևնույն ժամանակ, ռուս ստրատեգները արձանագրում են խորը պառակտում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ճամբարներում՝ նշելով, որ նրանք ավելի շատ պայքարում են միմյանց դեմ, քան գործող իշխանության, և պլանավորում են նրանց կանգնեցնել կա՛մ Կարապետյանի առաջնորդությունն ընդունելու, կա՛մ լիովին լուսանցք մղվելու փաստի առաջ։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ կուրատորները գլխավոր դեստրուկտիվ (քայքայիչ) տարր համարում են Սերժ Սարգսյանին, որը փորձում է «խաղից հանել Ռոբերտ Քոչարյանին»՝ Արման Թաթոյանի և Ռուբեն Մխիթարյանի տեխնիկական դեմքերի միջոցով «սև» ընտրական դաշտում իր փեսային՝ Միքայել Մինասյանին առաջ մղելու համար։

Infoport.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի հարցը սենյակի դուռ չէ, որ Նիկոլ Փաշինյանը փակի-բացի. Թաթոյան

Հաջորդ գրառումը

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

ԱՄՆ քաղաքական գիծը անկայուն է, և դիրքորոշումների ու մոտեցումների մեջ կան հակասական փոփոխություններ. Բաղայի

25/05/2026
Քաղաքականություն

Բայրամովը մեկնել է ԱՄՆ

25/05/2026
Նորություններ

Առանց դատարանի վճռի մարդկանց «պետական դավաճան» պիտակավորելը Նիկոլի Հայաստանում վերածվել է էժան քաղաքական շոուի. Արման Աբովյան

24/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ախալքալակ-Կարս երկաթուղի. ընդամենը հնարավորություն է Փաշինյանին հայտարարելու, թե այդպիսով Հայաստանը կապվում է ԵՄ հետ. Հակոբ Բադալյան

24/05/2026
Հաջորդ գրառումը

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
Միջազգային

Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա». Դմիտրի Մեդվեդև

25/05/2026

«Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա»՝ իր երկակի խաղի պատճառով: Փաշինյանը կհեռացվի իշխանությունից, եթե Հայաստանում հասնեն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական