Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հավանականություն կա, որ իրանաիսրայելական հակամարտությունը կարող է վերաճել առավել լայնածավալ մարտական գործողությունների՝ նաև ԱՄՆ-ի մասնակցությամբ. քաղաքագետ

02/10/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Դավիթ Հարությունովը։

-Պարո՛ն Հարությունով, ի՞նչ հնարավոր զարգացումներ պետք է ակնկակել իրանաիսրայելական հակամարտությունից։ Մինչև ո՞ւր կարող է հասնել լարվածությունը։

-Ցավոք սրտի, հավանականություն կա, որ հակամարտությունը կարող է վերաճել առավել լայնածավալ մարտական գործողությունների՝ նաև Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բայց ուզում եմ ընդգծել, որ անպայման չէ՝ իմ հիշատակած սցենարը հարյուր տոկոսով իրականություն դառնա։ Ներկա լարվածության հիմնական պատճառը պահպանվում է, այն է՝ իսրայելական գործողությունը Գազայի հատվածում։ Հիմանակն պատճառն, ինչից այս տարածաշրջանում լարվածության ցիկլ է նկատվում, դա է։

Չնայած ԱՄՆ-ի ջանքերին՝ Իսրայելը դեռ խուսափում է ռազմական գործողություններն ինչ-որ ձևով այդ տարածքում դադարեցնել։ Սա առաջին խնդիրն է։

Երկրորդ խնդիրն Իրանի և Իսրայելի ընտրած ռազմավարություններն են։ Եթե ուշադրություն դարձնենք, Իրանը որոշակի գործողություններ իրականացնում է, բայց դրանք միաժամանակ խիստ չափավոր և սահմանափակ են։ Այսինքն՝ նպատակը պաղեստինցիներին աջակցություն ցույց  տալն է (սա վերաբերում է նաև Իրանի դաշնակիցներին` նախևառաջ լիբանանյան Հզբոլլահին)։ Այսինքն՝ նպատակն այն է, որ աջակցություն ցույց տան կամ պատասխանեն Իսրայելի՝ Իրանի և նրա դաշնակիցների դեմ գործողություններին, բայց չհրահրել ավելի լայնածավալ գործողություններ, որոնց կներգրավվի նաև Միացյալ Նահանգները։

Դա նախևառաջ պայմանավորված է նրանով, որ Իրանն այս պահին ռազմական առումով ավելի թույլ է, բացի այդ՝ էական գործոն են երկրի ներսում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք լուրջ ներուժ ունեն վերաճելու զանգվածային անհնազանդությունների և ցույցերի՝ մանավանդ որ նախկինում նման պրակտիկա Իրանում եղել է։

Իրանն այս պայմաններում շահագրգռված է Արևմուտքի հետ երկխոսության մեջ՝ կայունացնելու սեփական տնտեսական վիճակը։ Այժմ Իրանին լայնածավալ կոնֆլիկտ ամենևին պետք չէ։

-Պարո՛ն Հարությունով, տրամաբանորեն հակառակ դիրքերից է հանդես գալիս Իսրայելը։ Նման իրավիճակում հնարավո՞ր է ինչ-որ կերպ բալանսավորել ստեղծված իրավիճակը։

-Ճիշտ եք, Իսրայելի ռազմավարությունը լրիվ հակասում է Իրանի ռազմավարությանը։ Իսրայելական կողմը կարծում է, որ ռազմական առումով ավելի ուժեղ է, ԱՄՆ-ն իրենց աջակցում է, և իրենք կարող են անընդհատ էսկալացիայի մակարդակը բարձրացնել՝ նպատակ ունենալով թուլացնել Իրանին և նրա դաշնակիցներին։ Իսրայելը համարում է, որ դրա համար ամենահարմար պահն է և չգիտի՝ հետագայում արդյոք նման հարմար առիթ կստեղծվի։

Կրկնում եմ, Իրանը փորձում է սահմանափակ գործողությունների դիմել, մինչդեռ Իսրայելը գիտակցաբար հատում է բոլոր կարմիր գծերը։ Օրինակ՝ հենց վերջին իրանական հարվածը շատ սահմանափակ էր, զոհեր պատճառելու նպատակ չուներ։ Իսկ ահա Իսրայելի՝ էսկալացիայի շեմն անընդհատ բարձրացենելու գործելաոճն իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում, և շատ կարևոր է, թե ինչպիսին է լինելու Իսրայելի պատասխանը։ Իսկ պատասխանը կարող է լինել այնպիսին, որ Իրանն այն անտեսի, ինչպես դա եղավ ապրիլին՝ առաջին հարվածից հետո, բայց նաև կարող է այնպես լինել, որ Իրանը ստիպված լինի պատասխանել և այլևս չկարողանա էսկլանալցիայի այդ ցիկլից դուրս գալ։

Չեմ բացառում, որ այստեղ կարող է մեծ լինել նաև ԱՄՆ-ի դերը, որը փորձի զսպել Իսրայելին, որովհետ Միացյալ Նահանգների վարչակազմին ընտրություններից առաջ Իրանի հետ լայնածավալ պատերազմ պետք չէ։

-Պարո՛ն Հարությունով, ի՞նչ կերպ կարող է Հայաստանի վրա անդրադառնալ իրանաիսրայելական հակամարտությունը։

-Իրանը վերջին 4-5 տարիներին դարձել է ՀՀ անվտանգության կայունացման գործոններից մեկը։ Հասկանալի է, որ Իրանի ներգրավումը լայնածավալ կոնֆլիկտի մեջ Հայաստանին կանգնեցնելու է լուրջ ռիսկերի առջև. Ադրբեջանը միանշանակ կարող է օգտվել հարմար առիթից։ Բացի այդ՝ լայնածավալ կոնֆլիկտը վտանգներ է պարունակում ներքին ապակայունացման մասով։

-Ստեղծված իրավիճակում ի՞նչ կեցվածք պետք է որդեգրի պաշտոնական Երևանը։

-Կարծում եմ՝ այս իրավիճակում ճիշտ է զսպվածությունը։ Ինչո՞ւ. որովհետև եթե հայկական կողմը հօգուտ Իրանի շատ կոշտ դիրքորոշում ցուցաբերի, բնական է՝ Իրանը դա բարձր կգնահատի։ Բայց խնդիրն այն է, որ Իրանն ինքն էլ չի ուզում հետագա էսկալացիա լինի, այլապես կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ ուզում ենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ։ Կարծում եմ այն մոտեցումն ու դիրքորոշումը, որ այս պահին ցույց է տալիս, Երևանը՝ խաղաղությանն ուղղված զուսպ, ընդհանուր կոչերն ամենաօպտիմալն են։

Հայաստանը զուտ իր անվտանգային, պետական մեխանիզմներով ռեսուրսներ չունի՝ հանկարծ  ներգրավվելու իրանաիսրայելական կոնֆլիկտի մեջ։

Ինչ վերաբերում է իսրայելաիրանական գործողությունների հնարավոր սրացմանը՝ կարծում եմ՝ դրանք կոնկրետ օդային հնարվածներ են լինելու։ Դժվար թե լինեն լայնածավալ ցամաքային գործողություններ, որովհետև Իսրայելը նման ռեսուրս չունի։ Կլինեն ուղղակի օդային հարվածներ, ինչպես հայտարարում են իսրայելական լրատվամիջոցները։ Իսրայելն օդային հարվածներ կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին։ Չեմ կարծում, որ անմիջապես Հայաստանի սահմանների մոտ մարտական ինչ-որ գործողություններ կծավալվեն։ Առավել վտանգավոր է, թե ինչ կլինի լուրջ բախումից հետո, որովհետև եթե անգամ լարվածության այս փուլն անցնի, հետագայում հավանականությունը մեծ է, որ Իսրայելը կրկին գործողություններ իրականացնի։ Դրանք կարող են ստիպել Իրանին գնալ պատասխան քայլերի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դուք 180 աստիճանով իրարից տարբերվող պատասխաններ կարող եք տալ, բայց կոնկրետ հարց է հնչել, պատասխանեք

Հաջորդ գրառումը

Ի՞նչ կլինի, եթե Սիոնիստական ռեժիմն արձագանքի Իրանի գործողությանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՛մ պահպանում ենք ինքնիշխանության վերջին մնացորդները և իրավունքը՝ ինքներս որոշելու մեր ապագան, կա՛մ վերջնականապես ընդունում ենք «Արևմտյան Ադրբեջանի» նվաստացումը. Սուրենյանց

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը մայրիկիս հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել Փաշինյանի հետ վիճելու պատճառով. Տաթև Սողոյան

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն արցախցիներին թիրախավորում է ընդդիմության առաջնորդների «միջոցով»՝ Քոչարյանի ու Սարգսյանի հանգամանքն օգտագործելով. Հակոբ Բադալյան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Ի՞նչ կլինի, եթե Սիոնիստական ռեժիմն արձագանքի Իրանի գործողությանը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական