Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ ժողովրդի սթափվելու ժամանակը` «Երևանը, Զանգեզուրը, Սևանը` մեր պատմական հողերն են». Ալիևի հոխորտանքը՝ շքերթի ժամանակ

10/12/2020
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Բաքվում անցկացվել է «Հաղթանակին նվիրված զորահանդես», որին ներկա են եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Զորահանդեսին մասնակցել են թուրքական ԶՈՒ ստորաբաժանումներ՝ որպես ապացույց Արցախյան վերջին պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցության։

Հեռարձակման ժամանակ, ոչ պատահականորեն, Իլհամ Ալիևի ելույթը զուգահեռաբար թարգմանվել է ռուսերեն։ Նույնիսկ Թուրքիայի նախագահի ֆեյսբուքյան և յութուբյան պաշտոնական էջերով հեռարձակվող և պետական «Անադոլու» գործակալության ուղիղ եթերներում Ալիևի խոսքը թարգմանվել է ռուսերեն. այստեղ անհրաժեշտ է նշել, որ ռուսերենը Թուրքիայում տարածված լեզու չէ, իսկ ադրբեջանական թյուրքերենով խոսող Ալիևի խոսքերը նման դեպքերում կա՛մ չեն թարգմանվում, կա՛մ էլ թարգմանվում են թուրքերեն (ադրբեջաներենը բավական նման է թուրքերենին, ուստի երբեմն անհրաժեշտություն չի լինում թարգմանելու)։ Թե ինչո՞ւ է Ալիևի ելույթը ռուսերեն թարգմանվել, կարծում ենք դժվար չէ գլխի ընկնել.դա ուղղված է առաջին հերթին հայերի դեմ՝ բարոյահոգեբանական վիճակը թուլացնելու համար։

Իր ելույթում Ալիևն, անշուշտ, խորին շնորհակալությունն է հայտնել Էրդողանին և Թուրքիային ամեն տեսակի աջակցության համար, այնուհետև նա հայտարարել է. «Զանգեզուրը, Սևանը և Երևանը Ադրբեջանի պատմական տարածքներն են, որտեղից հարյուրհազարավոր ադրբեջանցիներ են վտարվել 1980-ականների վերջին»։

Իր հերթին, Էրդողանը ելույթի ընթացքում, «ավանդական» հայտարարություններից բացի, ևս մեկ ուշագրավ հայտարարություն է արել. «Ադրբեջանական հողերի ազատագրումը օկուպացիայից՝ չի նշանակում, որ մեր պայքարն ավարտված է»։

Երեկ արդեն հայտնել էինք, որ Թուրքիայում ակտիվորեն քննարկում են Հայաստանի ամբողջ հարավին տիրանալու մտադրությունները։ Այսօրվա երկու հայտարարությունները ևս եկան փաստելու, որ Արցախը միայն առաջին քայլն էր դեպի պանթուրանական ծրագրեր, իսկ այդ ճանապարհին Հայաստանը դեռևս շարունակում է մեծ խոչընդոտ լինել Թուրքիայի համար։

Զորահանդեսի ընթացքում մեծ քանակության զինատեսակների ցուցադրությունը նույնպես նպատակ ուներ ուղերձ հղելու, որ պատերազմը դեռևս չի ավարտվել, և նրանց ախորժակն ավելի մեծ է, քան միայն Արցախը։

Իսկ մինչ այդ ՀՀ իշխանությունները ցանկություն են հայտնում երկրի համար բացել ադրբեջանական շուկան, շրջանառում են հայերի և ադրբեջանցիների խաղաղ գոյակցության կեղծ թեզերը, Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ցանկությունը՝ տպավորություն ստեղծելով, որ այսօրվա իշխանություններն այդպես էլ չեն ընկալում թշնամու ակներև մտադրությունները կամ, որ ավելի աղետալի է, գիտակցաբար գնում են հայակործան ծրագիր իրականացնելու։

Ժամանակն է, որպեսզի ազգն արթնանա քնից, ժամանակն է գիտակցելու, որ Էրդողան-Ալիև-Փաշինյան եռյակն իր գործն ամբողջությամբ չի ավարտել, իսկ թուրք-ադրբեջանական հաջորդ հարվածը Հայաստանին, այս իշխանությունների օրոք, կործանարար կլինի հայկական պետականության և, ինչու չէ, նաև հայ ազգի հետագա գոյության համար։

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ոստիկանության աշխատակցի կոչը՝ գործընկերներին

Հաջորդ գրառումը

Reuters-ը ներկայացրել է Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցների նախագծի տեքստը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

AntiFake.am թիմի նոր քաղաքական հետապնդման մասին. հայտարարություն . ՔԻՀԿ

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«Հայաստանն, ըստ երեւույթին, մարտահրավեր է նետում կրոնական ազատությանը»

14/11/2025
Հաջորդ գրառումը

Reuters-ը ներկայացրել է Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցների նախագծի տեքստը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական