Հայաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում չի արգելափակել. լրագրողներին ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը: «Ոչ մի որոշում չի արգելափակվել, Բելառուսի արտաքին գործերի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները համաձայնեցրել են բոլոր որոշումները, հռչակագիրը: Սա խոսում է նաև փոխըմբռնման մասին, այդ թվում՝ հայկական կողմից՝ լուծելու այն հարցերը, որոնք այժմ վստահված են կազմակերպությանը»,- ասել է Վոլֆովիչը։
ՀԱՊԿ երկրների ղեկավարները, բացառությամբ Հայաստանի վարչապետի, ժամանել են Անկախության պալատ՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Բոլոր հյուրերին ճեմասրահում ողջունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։