Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարևորը՝ PR անեն, որ գործ են անում. քաղտեխնոլոգը՝ զենքի գնումների հանրայնացման պրակտիկայի մասին

16/11/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխարհի բոլոր պետությունները տարբեր նպատակներով զենք են գնում, սակայն, ի տարբերություն ՀՀ գործող իշխանությունների, այդ մասին չեն բարձրաձայնում։ Պատճառն այն է, որ զենքի առևտուրն աշխարհի ամենագաղտնի և կարևոր առևտուրներից մեկն է։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վերջին օրերին  Ֆրանսիայից և Հնդկաստանից Հայաստան ներկրվող ռազմամթերքի հանրայնացման թեմային։

 «Պետությունները խուսափում են բարձրաձայնել հատկապես փոքր քանակության զինամթերք ձեռք բերելը։ Այլ բան են մեծ ծավալներով զինտեխնիկայի ձգնումները, որոնք հանրայնացվում և որոնց մասին հատուկ հայտարարվում է՝ մի քանի տասնյակ կամ հարյուր օրինակով ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ կամ տանկեր։ Դա նորմալ է, որովհետև կան միջազգային մի շարք կազմակերպություններ, որոնք վերահսկում են զենքերի առևտուրը։

Բացի այդ՝ գոյություն ունեն այդ ոլորտն ուսումնասիրող միջազգային փորձագիտական կառույցներ, ռազմական ինստիտուտներ, որոնք հետզոտում և հրապարակում են գնումների մասին տվյալները»,- նշեց մեր զրուցակիցը։

Արմեն Բադալյանի խոսքով՝ խիստ անլուրջ է հայտարարել, որ, օրինակ, Հնդկաստանը 150 հազար միավոր նռնակ կմատակարարի Հայաստանին։ Նման բան, ըստ մեր զրուցակցի, ուղղակի չի կարելի անել,  բայց քանի որ ՀՀ գործող իշխանությունների գործողությունների հիմքում դրված են PR-ը և ցուցադրական կեցվածքը, զենքի ձեռքբերման մասին հանրայնացնելը ևս տեղավորվում է այդ շրջանակներում։

«Իրենք համար մեկ է՝ հեռուստատեսությամբ մարդկանց ասֆալտին փռե՞լը կցուցադրեն, թե այս կամ այն երկրից զենք գնելը։ Կարևորը՝ ցույց տան, որ գործ են անում. չէ՞ որ իրենց քաղաքական գործունեությունը  PR-ի վրա է հիմնված»,- նշեց քաղտեխնոլոգը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա այն հայտարարությանը, որ Հայաստանը զենք ձեռք է բերում ոչ թե պատերազմի, այլ խաղաղության նախապատրաստման համար, Արմեն Բադալյանը նկատեց՝ նույնիսկ հարիր չէ միևնույն անձնավորության՝ իրար հակասող հայտարարությունները մեկնաբանել։

«Երբ քաղաքական միևնույն գործիչը հայտարարում է, որ ՀՀ քաղաքացին «տուգանելու մատերիալ»չէ, իսկ հետո տույժերն ու տուգանքներն էականորեն ավելանում են, երբ հայտարարվում է, որ Արցախը Հայաստան է և վերջ, բայց հետո այն Ադրբեջան է դառնում, կամ երբ խաղաղության խաչմերուկ են փնտրում, բայց փակուղու են հանդիպում, նման հայտարարությունները մեկնաբանելու անհրաժեշտությունը վերանում է»,- նշեց քաղտեխնոլոգը։

Վերջում Արմեն Բադալյանն ընդգծեց՝ աշխարհի ոչ մի պետություն չի հայտարարում, որ զենք է գնում հարձակվելու համար, հակառակը՝ հայտարարում է, որ գնումներ կատարում է պաշտպանական նպատակներով։

«Բայց բոլորրը գիտեն, որ ամենալավ պաշտպանությունը հարձակումն է»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆաթիման չի ուզում վերադառնալ Ինգուշեթիա

Հաջորդ գրառումը

Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումից

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական