Բագրատ Սրբազանը Ազգային ժողովում է։ Այցի նպատակն ընդդիմադիր խմբակցության պատգամավորների հետ հանդիպելն է։
Լրագրողները Սրբազանից հետաքրքրվեցին՝ արդյոք հնարավոր է, որ այսօր հանդիպի նաև իշխող ՔՊ խմբակցության պատգամավորների հետ։
«Եկել եմ, այստեղ եմ։ Եթե ուզում են, կարող ենք հանդիպել նաև ՔՊ պատգամավորների հետ, մանավանդ որ այսօր այդքան զազրախոսել են, խոստովանության ժամ էլ կարող ենք անել, ինչու են զազրախոսել»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե ՔՊ պատգամավորները խորհուրդ էին տվել Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներին ապաշխարհել,Սրբազանն արձագանքեց.
«Եթե զազրախոսության շքերթը շարունակվում է՝ ասեմ, որ 30 տարի ես ամեն օր ապաշխարհում եմ»։