Կառավարության բակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները մանրադրամներ նետեցին Կառավարության շենքի դիմաց, մինչ այդ, ՀՅԴ երիտասարդները կառավարության շենք մուտք գործող Փաշինյանի ավտոմեքենայի վրա ձվեր են նետել:
Կառավարության շենքի մոտ ոստիկաններն արդեն մի քանի շարքով են պատ կազմել:
Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը շեշտել է. «Իշխանությունն այս 2,5 տարվա ընթացքում խոսել է թալանից ու թալանել բյուջեն. 100 միլիոնից ավելի պարգեւավճարներ են գրպանել։ Դա մի հրեշավոր համակարգ է, համաձայն որի՝ Նիկոլ Փաշինյանը միջին օղակներին փոխհատուցում է պարգեւավճարներով, իսկ վերին օղակները, այսպես կոչված՝ օլիգարխիկ հեղափոխականներն են։ Նիկոլ Փաշինյանն այդպիսով ստացել է իշխանություն։ Հետեւաբար, այդ իշխանությունը ծառայում է 30 արծաթի դիմաց։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հիմնված է փողի վրա, քանի դեռ Փաշինյանը գտնվում է այս շենքում, մեր քաղաքացիներին կոչ եմ անում այստեղից անցնելուց մանր դրամներ եւ լումաներ նետեք, թող ստանան իրենց պարգեւավճարները»։