«Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար առաջին քայլը հանրային կոնսոլիդացիան է, առանց սրա ոչինչ չի ստացվելու։ Կոնսոլիդացիան աբստրակտ չի լինում, այն լինում է բարձր նպատակների համար։ Ի՞նչ մտքեր են հնչեցնում հիմա՝ միավորվենք, որ օգնենք ծանր որոշում կայացնելու համար։
Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի կարիք չկա, կապիտուլյացիայի համար հակառակը՝ դեկոնսոլիդացիա է պետք։ Այս պարզ ճշմարտություններն իրար խառնելը չգիտակցելո՞վ է արվում, թե նպատակային։ Կապիտուլյացիան դեգրադացիա եւ անզորության զգացում է առաջացնում։ Միգուցե սա է պետք այն մարդկանց, որոնք կոչ են անում կոնսոլիդացվել կապիտուլյացիայի համար։ Խնդիրը լուծելու համար առաջին հերթին պետք է դրա պրոբլեմն ախտորոշես եւ չեզոքացնես այն։ Հիմա ասում են՝ միավորվենք պրոբլեմի շուրջ։ Մեր խնդիրը ո՞րն է՝ փրկել Հայաստա՞նը, թե Հայաստանի պրոբլեմը։ Բժշկության մեջ եթե ուռուցք կա, հեռացնում են։ Եթե հանրային կոնսոլիդացիա ենք ուզում, դա պետք է ունենալ բարձր,դժվար հասանելի, ժողովրդից կամք պահանջող նպատակների համար»,- սեպտեմբերի 28-ի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։