Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղության պայմանագրի՝ Ամանորից անմիջապես հետո ստորագրվելու մասին «Коммерсантъ»-ի հոդվածը հերթական կեղծ արտահոսքն է. քաղաքագետ

28/12/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ խաղաղության պայմանագրի՝ Ամանորից անմիջապես հետո ստորագրվելու մասին «Коммерсантъ»-ի հոդվածը հերթական կեղծ արտահոսքն է։

Հիշեցնենք՝ ըստ այս պարբերականի՝ Հայաստանն ու Ադրբեջանը ակտիվ աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, որը կարող է ստորագրվել Ամանորից անմիջապես հետո:

 «Մասնագիտության բերումով ես բավականին ուշադիր եմ մամուլի արտահոսքերի հանդեպ։  Հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսի առնչությամբ «Коммерсантъ»-ն արդեն մի քանի անգամ սուտ տեղակատվական արտահոսքեր է թույլ տվել, և նրա կանխատեսումներն ու սեփական ինֆորմացիան միշտ  իրականությանը չեն համապատասխանել։

Կարծում եմ՝ այս անգամ ևս հերթական ստի և կեղծիքի կրկնությունն է»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Դավիթ Ստեփանյանը միաժամանակ հավելեց՝ չի կարծում, որ Սանկտ Պետերբուրգում օրերս կայացած ԱՊՀ ոչ պաշտանական գագաթնաժողովի ընթացքում Փաշինյան-Ալիև բանակցություններ են տեղի ունեցել։

«Տեսեք, թե ինչ ձևակերպում է օգտագործվում՝ կողմերը քննարկել են խաղաղության օրակարգը, այսինքն՝ մարդիկ ուղղակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են այնպես, ինչպես Փաշինյանն օրինակ հանդիպել է Տոկաևի կամ Լուկաշենկոյի հետ։ Հանդիպել են և մի քանի նախադասություն փոխանակել, քննարկել են խաղաղության օրակարգը, ընդհանուր դրույթները, ոչ թե պայմանագիրը։

Ես չեմ կարծում, որ Սանկտ Պետերբուրգում որևէ պայմանավորվածություն է եղել»,- ամփոփեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ դեռ դեկտեմբերի սկզբին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մի քանի օրվա ընթացքում։

«Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել 10 կամ 5 օրվա ընթացքում։ Մենք ուղարկել ենք մեր առաջարկները, սա արդեն 6-րդ փոխանակումն է։ Եթե ​​Ադրբեջանը ոչինչ չփոխի, նոր առաջարկներ չանի… մենք կարող ենք դա անել մի քանի օրվա ընթացքում»,- ասել էր Սիմոնյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լարսը փակ է միայն բեռնատարների համար

Հաջորդ գրառումը

Երուսաղեմում 30-ից ավելի դիմակավորված անձինք հարձակվել են հայ հոգևորականների վրա. կան ծանր վիրավորվածներ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Երուսաղեմում 30-ից ավելի դիմակավորված անձինք հարձակվել են հայ հոգևորականների վրա. կան ծանր վիրավորվածներ

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական