Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաբկանք է խաղաղության դարաշրջանի մասին գնահատականներ հնչեցնել. քաղաքագետ

24/10/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չի կարելի վերցնել և հայտարարել, որ հայկական քաղաքական, տնտեսական, ինտելեկտուալ միտքը 30 տարի ապարդյուն է անցել, քանի որ այդ 30 տարիների ընթացքում Հայաստանը քիչ թե շատ ձեռքբերումներ է ունեցել, տնտեսական զարգացում ապրել, ինստիտուցիոնալ կառուցվածքային փոփոխություններ իրականացրել, այդ 30 տարիների ընթացքում երկրի իմիջն է բարձրացել, և այսքանից հետո երեք տասնամյակի պատմությունը կրճատել, ազնիվ չէ։  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությանը, որ Հայաստանը  պատրաստակամությունն է հայտնում  30-ամյա պաշարված ամրոցի ռեժիմից անցնել բաց, խաղաղ, փոխշահավետ համագործակցության ռեժիմին։

Անդրադառնալով իշխանական պատգամավորի հայտնած մտքին, որ հայ-ադրբեջանական 30-ամյա ամենօրյա տաք կամ սառը պատերազմն այս պահին ավարտվել է, քաղաքագետը նկատեց.

«Բնավ չի կարող խաղաղության դարաշրջան բացվել, որովհետև Մերձավոր Արևելքում մենք ականտես ենք ՀԱՄԱՍ-Իսրայել բախումներին, աշխարհի այլ հատվածում շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը։ Փոխարենը կարող ենք ասել, որ թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ դրա սահմաններից դուրս ականատես ենք լինելու թեժ կետերի։

Այնպես որ, կարծում եմ խաբկանք է խաղաղության դարաշրջանի մասին գնահատականներ հնչեցնելը. հակառակը, նոր աշխարհակարգ է ձևավորվում, Արևմուտք-Արևելք նոր շահերի բախում է հասունանում։ Այսքանից հետո միայն կարող եմ ենթադրել՝ միգուցե երեխաների համա՞ր է այդ ամենն ասվում»,- նշեց քաղաքագետը։

Արթուր Ղազարյանը հիշեցրեց՝ այս պահին Բաքվի բանտերում շարունակում են անազատության մեջ պահվել Արցախի նախագահները, բարձրաստիճան պաշտոնյաներ, գերիներ և քաղաքացիական առևանգված անձինք, որոնց ցուցադրաբար դատում են, և այս պարագայում խոսել Ադրբեջանի հետ խաղաղ, փոխշահավետ համագործակցության ռեժիմի մասին, մեղմ ասած խաբկանք է։

«Էլ չեմ խոսում ադրբեջանցիների կողմից արցախահայության էթնիկ զտումների մասին։ Այս և այլ հարցերի պատասխաններ պետք է տրվեն, որպեսզի միայն դրանից հետո ասկանանք՝ խաղաղության էջը բացվում է, թե ոչ։ Անձամբ ես այդ էջի բացումը չեմ տեսնում»,- նշեց քաղաքագետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականները Ռուսաստանում չեն անցնի

Հաջորդ գրառումը

Երևանի ավագանու 2 անդամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Երևանի ավագանու 2 անդամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական