ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման և կասպյան «հնգյակում» համագործակցության հարցերը, հաղորդում է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը։
«Տարածաշրջանային հարցերի քննարկման համատեքստում հաստատվել է 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքի հաղորդագրության մեջ։
ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը հավելել է, որ նախարարները քննարկել են նաև Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների կատարման հարցը։