Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցը, իմաստ չունի կատեգորիկ հետևություններ անել Մինսկի նստաշրջանից Երևանի բացակայությունից. ՏԱՍՍ-ին հայտնել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ։
«Իմ կարծիքով, իմաստ չունի Հայաստանի պատվիրակության բացակայությունից որևէ կատեգորիկ հետևություն անել։ Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Դրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է», – նշել է նա ։
«Որքանով տեղյակ է ՀԱՊԿ քարտուղարությունը, Հայաստանի պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթ են կրել։
Ամեն դեպքում դա անկախ և ինքնիշխան պետության որոշում է, որի վրա ազդել չի կարող որևէ այլ պետություն կամ կազմակերպություն: ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի Հանրապետության ՝ որպես կազմակերպության լիիրավ անդամի որոշումը»,-հավելել է Տասմագամբետովը։