Իհարկե, մենք պաշտպանելու ենք Ռուբեն Վարդանյանի իրավունքները. Պեսկով

34

«Կրեմլում գիտե՞ն, որ Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են Ադրբեջանի սահմանին»,- ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հարցրել է լրագրողը։

«Ոչ, ճիշտն ասած, ես նման տեղեկություն չունեմ։ Ամեն դեպքում, նա ՌԴ քաղաքացի է, ունի ՌԴ քաղաքացիություն, ուստի այս կամ այն կերպ պետք է տեղեկություն ստանանք, եթե ձերբակալում է եղել։ Սա սովորական պրակտիկա է: Իհարկե, մենք պաշտպանելու ենք նրա իրավունքները»,- ասել է Պեսկովը:

Լրագրողը, թեման շարունակելով, հիշեցրել է այն տեղեկության մասին, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից։

Պեսկովն ասել է.«Ես այս հարցում վստահ չեմ, ուստի չեմ համարձակվի ստույգ մեկնաբանել… Եթե նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, ապա դա այլ հարց է: Վախենում եմ սխալվել, չգիտեմ նրա ձերբակալման մասին, չգիտեմ՝ ով է ձերբակալել, առհասարակ ձերբակալվե՞լ է, ունի՞ Ռուսաստանի քաղաքացիություն»: