Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար դռնփակ հանդիպումներ է իրականացնում, այդ հարցում առանցքային դեր է վերապահելով Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանին։ Այս մասին հայտնում է «Al Monitor» լրատվականի թղթակից Ամբերին Զամանը։
Ըստ նրա՝ Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար որոշ ժամանակ առաջ ակտիվացրել է հետախուզական ծառայության գործունեությունը։ https://googleads.g.doubleclick.net/pagead/ads?guci=2.2.0.0.2.2.0.0&client=ca-pub-1104956819242426&output=html&h=300&adk=1110249564&adf=1020545447&pi=t.aa~a.2599204203~i.4~rp.4&w=360&ebfa=1&lmt=1606820059&num_ads=1&rafmt=1&armr=3&sem=mc&pwprc=3827373523&psa=1&ad_type=text_image&format=360×300&url=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2020%2F12%2F01%2F%25D4%25B9%25D5%25B8%25D6%2582%25D6%2580%25D6%2584%25D5%25AB%25D5%25A1-%25D4%25BB%25D5%25BD%25D6%2580%25D5%25A1%25D5%25B5%25D5%25A5%25D5%25AC%2F198868&flash=0&fwr=1&pra=3&rh=275&rw=330&rpe=1&resp_fmts=3&sfro=1&wgl=1&fa=27&adsid=NT&tt_state=W3siaXNzdWVyT3JpZ2luIjoiaHR0cHM6Ly9hZHNlcnZpY2UuZ29vZ2xlLmNvbSIsInN0YXRlIjowfSx7Imlzc3Vlck9yaWdpbiI6Imh0dHBzOi8vYXR0ZXN0YXRpb24uYW5kcm9pZC5jb20iLCJzdGF0ZSI6MH1d&dt=1606820059425&bpp=13&bdt=1427&idt=-M&shv=r20201112&cbv=r20190131&ptt=9&saldr=aa&abxe=1&cookie=ID%3D091ec8a4a7cc7594-221fb2a84da60091%3AT%3D1603114687%3ART%3D1603114687%3AS%3DALNI_MYpdm8Xw1ypIjAbuIAHoRY9JINqQw&prev_fmts=0x0%2C360x300&nras=2&correlator=4642190804831&frm=20&pv=1&ga_vid=1445098689.1540073425&ga_sid=1606820059&ga_hid=424872155&ga_fc=0&iag=0&icsg=34943795186&dssz=25&mdo=0&mso=0&u_tz=240&u_his=3&u_java=0&u_h=720&u_w=360&u_ah=720&u_aw=360&u_cd=24&u_nplug=0&u_nmime=0&adx=0&ady=1336&biw=360&bih=591&scr_x=0&scr_y=0&eid=21066973&oid=3&pvsid=3552086663997689&pem=244&ref=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam&rx=0&eae=0&fc=1408&brdim=0%2C0%2C0%2C0%2C360%2C0%2C360%2C591%2C360%2C591&vis=1&rsz=%7C%7Cs%7C&abl=NS&fu=8320&bc=31&ifi=2&uci=a!2&btvi=1&fsb=1&xpc=L2kyVuiw6U&p=https%3A//www.ermenihaber.am&dtd=127
«Al Monitor»-ին հայտնած երեք գաղտնի աղբյուր հաստատել են, որ վերջին շաբաթների ընթացքում կայացած հանդիպումներից առնվազն մեկում ներկա է գտնվել Հաքան Ֆիդանը, սակայն այդ աղբյուրները հրաժարվել են մանրամասնել, թե որտեղ են կազմակերպվել հանդիպումները։
Լրագրողը, անդրադառնալով վերջին ժամանակաշրջանում Մերձավոր Արևելքում Իսրայելի ձեռնարկած քայլերին, հիշեցրել է ԱՄԷ-ի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Նրա դիտարկմամբ՝ Իսրայելն այդ քայլով տարածաշրջանում սկսել է ամրապնդել իր դիրքերը և ազդել ուժային բալանսի փոփոխման վրա։
«Թուրքիան «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո մինչև օրս Իսրայելի հետ կուլիսային դիվանագիտություն է վարում»,- գրում է Ամբերին Զամանը։
Հիշեցնենք, որ 2010 թվականին «Մավի Մարմարա» նավի վրա Իսրայելի ռազմածովային ուժերի հարձակումից հետո Անկարան իր դեսպանին հետ էր կանչել Թել Ավիվից, և երկու երկրների միջև հարաբերությունները մնում էին լարված:https://googleads.g.doubleclick.net/pagead/ads?guci=2.2.0.0.2.2.0.0&client=ca-pub-1104956819242426&output=html&h=300&adk=1110249564&adf=1553573099&pi=t.aa~a.2599204203~i.12~rp.4&w=360&lmt=1606820059&num_ads=1&rafmt=1&armr=3&sem=mc&pwprc=3827373523&psa=1&ad_type=text_image&format=360×300&url=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2020%2F12%2F01%2F%25D4%25B9%25D5%25B8%25D6%2582%25D6%2580%25D6%2584%25D5%25AB%25D5%25A1-%25D4%25BB%25D5%25BD%25D6%2580%25D5%25A1%25D5%25B5%25D5%25A5%25D5%25AC%2F198868&flash=0&fwr=1&pra=3&rh=275&rw=330&rpe=1&resp_fmts=3&sfro=1&wgl=1&fa=27&adsid=NT&tt_state=W3siaXNzdWVyT3JpZ2luIjoiaHR0cHM6Ly9hZHNlcnZpY2UuZ29vZ2xlLmNvbSIsInN0YXRlIjowfSx7Imlzc3Vlck9yaWdpbiI6Imh0dHBzOi8vYXR0ZXN0YXRpb24uYW5kcm9pZC5jb20iLCJzdGF0ZSI6MH1d&dt=1606820059425&bpp=12&bdt=1428&idt=-M&shv=r20201112&cbv=r20190131&ptt=9&saldr=aa&abxe=1&cookie=ID%3D091ec8a4a7cc7594-221fb2a84da60091%3AT%3D1603114687%3ART%3D1603114687%3AS%3DALNI_MYpdm8Xw1ypIjAbuIAHoRY9JINqQw&prev_fmts=0x0%2C360x300%2C360x300&nras=3&correlator=4642190804831&frm=20&pv=1&ga_vid=1445098689.1540073425&ga_sid=1606820059&ga_hid=424872155&ga_fc=0&iag=0&icsg=584699609074&dssz=26&mdo=0&mso=0&u_tz=240&u_his=3&u_java=0&u_h=720&u_w=360&u_ah=720&u_aw=360&u_cd=24&u_nplug=0&u_nmime=0&adx=0&ady=2332&biw=360&bih=591&scr_x=0&scr_y=0&eid=21066973&oid=3&pvsid=3552086663997689&pem=244&ref=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam&rx=0&eae=0&fc=1408&brdim=0%2C0%2C0%2C0%2C360%2C0%2C360%2C591%2C360%2C591&vis=1&rsz=%7C%7Cs%7C&abl=NS&fu=8320&bc=31&ifi=3&uci=a!3&btvi=2&fsb=1&xpc=jNKyNIm8Ks&p=https%3A//www.ermenihaber.am&dtd=155
Անկարան միջադեպից 6 տարի անց՝ 2016թ․ Թել Ավիվում կրկին դեսպան նշանակեց՝ ազդարարելով հարաբերություններում առկա լարվածության թուլացումը։ Սակայն կարճ ժամանակ անց Իսրայելի կողմից Գազայի դեմ հարձակումները և 2018թ․ ԱՄՆ-ի՝ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումից հետո թուրք-իսրայելական հարաբերությունները լարվածության նոր շրջափուլ թևակոխեցին։ 2018թ․ մայիսից Թուրքիան և Իսրայելը հետ կանչեցին իրենց դեսպաններին։
Ermenihaber.am