Ինչպես ավելի վաղ «Ազգում» ծանուցել էինք, 2025-ին Եվրոպայի րաբբիների 33-րդ համաժողովը նախատեսված էր անցկացնել նոյեմբերի 3-6-ը Բաքվում՝ առաջին անգամ մահմեդական երկրում: Աշխարհի տարբեր երկրներից մասնակցելու համար արձանագրվել էր մոտ 600 հոգի: Ու թեեւ այն կազմակերպելու համար լուրջ ֆինանսներ են ծախսվել, այդուհանդերձ, առանց հստակ պատճառ նշելու, Եվրոպայի հրեական կազմակերպությունը որոշել է չեղարկել այն՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես գրում է «Յուդիշե ալգեմայնեն»՝ ակնարկելով Իրանից հնչող սպառնալիքները: Փաստորեն Ադրբեջանի կառավարությունը, որ անընդհատ թմբկահարում է հրեաներին պաշտպանելու իր պատրաստակամության մասին, 600 հոգու անվտանգություն չի կարողանում կամ չի կամենում պաշտպանել: Դեռ ստույգ չէ համաժողովի նոր վայրը, սակայն հրեական կազմակերպության ղեկավար Գոլդշմիդտի կարծիքով, ամենաապահովն Իսրայելն է:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
 
			 
     
			





