Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները հնարավորություն կստեղծեն ստորագրված համաձայնագրի վավերացման համար. հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստում իր ելույթի ժամանակ:
Նա նշել է, որ գոյություն ունեցող տարածքային պահանջների բացառումը Հայաստանի Սահմանադրությունից թույլ կտա ստորագրել նախաստորագրված երկկողմ համաձայնագիրը, ապահովել դրա հետագա վավերացումը և հաստատել վերջնական խաղաղություն։





