ՀՀ ընդդիմությունը ՀՀ իշխանության համար ամենահարմար ընդդիմությունն է։ Այսօրվա ընդդիմությունը մեր Աստծո պարգևն է, ես շնորհակալ եմ այսօրվա ընդդիմությանն իրենց գոյության, իրենց աշխատանքի համար: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա վստահ է՝ եթե իրենք հնարեին, թե որը կլիներ իրենց համար ամենահարմար ընդդիմությունը, դժվար թե ավելի լավ ընդդիմություն լիներ։
Դիտարկմանը՝ կարո՞ղ է ինքն է հնարել, ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կհամաձայնեին, որ մենք իրենց հնարեինք»։
Հարցին՝ իսկ Բագրատ Սրբազա՞նը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Վա՜յ, վա՜յ, ես մի այլ կարգի վայելում եմ այն ամենը, ինչը տեղի է ունենում։ Բագրատ Սրբազանը մնալու է փողոցում և շատ երկար շրջելու է Երևանի փողոցներով։ Չգիտեմ՝ ինչով է ավարտվելու, բայց ես անկեղծ մեծ հաճույք եմ ստանում»։
Վերջում ԱԺ նախագահը հավելեց՝ ինքը ևս փողոցով է խորհրդարան եկել, բայց դրսից չի եկել և որևիցե ձևով կապ է ունեցել ժողովրդի հետ։
«Մենք մի անգամ ենք մարդկանց կանչել հրապարակ և հեղափոխություն արել։ Հենց նկատեք տարբերությունը՝ խաբար արեք»,- եզրափակեց Սիմոնյանը։