Չորեքշաբթի, Մայիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արևմուտքը մոտ 30 միլիոն էր տվել, մի փոքր էլ հիմա կտա, կասի՝ ներեք մեր աչքերի փակ լինելու և  ցեղասպանության, հայրենազրկման և ունեզրկման գործընթացները չտեսնելու համար. վերլուծաբան

05/04/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր Բրյուսելում կայացած Փաշինյան- ֆոն դեր Լեյեն-Բլինկեն հանդիպումն աշխարհաքաղաքական որոշման շրջանակներում էր, որը հետո փորձելու են օգտագործել որպես հաղթաթուղթ՝ «Տեսե՛ք, ԵՄ-ն Հայաստանի կողքին է, իսկ նրա դաշնակիցը նրան «գցել է»», Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերլուծաբան Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով այսօր կայացած եռակողմ հանդիպմանը։

«Սա առճակատման շարունակությունն է. այսօրվա հանդիպումը կարող էր և չլինել, իզուր տեղն այսքան պետական գումարներ չծախսեին, այսքան մարդ չտանեին Բրյուսել, պարզապես այնտեղից հայտարարեին, որ որոշվել է Հայաստանին 270 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհային աջակցություն տրամադրել։

Պարզվեց, որ Արևմուտքում գիտեն՝ Հայաստանում կա հումանիտար խնդիր, որը կոչվում է Արցախից բռնի տեղահանվածներ։ Բայց նույն Արևմուտքում մոռանում են, որ դա ցեղասպանության և էթնիկ զտման ակտ էր, որն իրենց իսկ աչքի առաջ տեղի ունեցավ։ Մինչև այս մոտ 30 միլիոն էին տվել, մի փոքր էլ հիմա կտան, կասեն՝ ներեք մեր աչքերի փակ լինելու և  ցեղասպանության, հայրենազրկման և ունեզրկման գործընթացները չտեսնելու համար։ Հայ ազգն էլ, այսպես ասած, ձայնը կկտրի, կասի՝ «Դե լավ, մի քիչ փող են տվել»»,- ասաց Թևան Պողոսյանը։

Վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԵՄ ղեկավարության և ԱՄՆ վարչակազմի հնարավոր փոփոխության պայմաններում կարող է որոշվել՝ Հայաստանին տրամադրված 270 միլիոն եվրո դրամաշնորհային աջակցությունը շատ է։

«Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչու են արևմտյան պաշտոնյաները զանգահարում և հաշվետվություն տալիս Ադրբեջանին, թե ինչ են առաջիկայում անելու։ Դա ներքին գործերի մեջ խառնվել չէ՞։ Ի՞նչ երաշխիքներ են Ադրբեջանին տալիս։

Այսօրվա բրյուսելյան հանդիպումից հետո մենք չլսեցինք բարձր աշխարհաքաղաքական հայտարարություններ, որ Արևմուտքն անվտանգային հարցերում կանգնելու է Հայաստանի կողքին։ Պարզապես տեղի ունեցավ տեխնիկական հանդիպում, որի համար, կրկնում եմ, պետք չէր երկու տասնյակ մարդկանցից բաղկացած պատվիրակությունը Բրյուսել հասցնել։  

270 միլիոն եվրոյի դրամաշնորհի մասին կարող էին հայտարարել կա՛մ Հայաստանում ԵՄ դեսպանը, կա՛մ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, կա՛մ էլ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը»,- ասաց Թևան Պողոսյանը՝ չբացառելով, որ կուլիսների հետևում այսօր ավելի կարևոր հարցեր են քննարկվել։

Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլու ֆոն դեր Լեյենն այսօր՝ բրյուսելյան հանդիպումից առաջ, հայտարարել էր՝ Եվրամիությունը չորս տարվա ընթացքում Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհային աջակցություն։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ գերազանց էր որակել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ Բրյուսելում ունեցած խորհրդակցությունները։

«Գերազանց խորհրդակցություն անցկացրինք ԱՄՆ և ԵՄ գործընկերների հետ Հայաստանի տնտեսական, հումանիտար և ժողովրդավարական կայունության ամրապնդման նպատակով համագործակցության ընդլայնման ուղղությամբ»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել էր Փաշինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քննարկելու ենք ԵՄ- Հայաստան համագործակցության զարգացման տեսլականը՝ 270 մլն եվրո դրամաշնորհների տեսքով. Ֆոն դեր Լեյեն

Հաջորդ գրառումը

Ուլնեցի-Ռուբինյանց նոր կառուցվող ճանապարհի հատվածը հանրային գերակա շահ է ճանաչվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՌԴ ԱԴԾ գործակալ լինելու մասին. քարողչական հնարքների մասին. Արա Պողոսյան

20/05/2026
Նորություններ

ԵՄ Հայաստանում սկսեց ինֆորմացիոն պատերազմը. Հակոբ Բադալյան

20/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ամբողջությամբ այլևս քարոզչության փոխարեն անցել է հակաքարոզչությանը. Վլադիմիր Մարտիրոսյան

20/05/2026
Նորություններ

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ. Սուրեն Սարգսյան

20/05/2026
Հաջորդ գրառումը

Ուլնեցի-Ռուբինյանց նոր կառուցվող ճանապարհի հատվածը հանրային գերակա շահ է ճանաչվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը և ընդդիմադիր ընտրազանգվածի հասցեին վիրավորական արտահայտությունները գնահատում է որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Էնվեր փաշա, Հիտլեր, Մաո, Պոլ Պոտ և չկայացած լրագրողը. ուրեմն ո՞վ է մեղավոր. Արթուր Խաչիկյան

19/05/2026

Դժվարին իրավիճակում առաջնորդը դժվար որոշումներ է կայացնում։ Նա հենց նրա համար էլ առաջնորդ է, որպեսզի ստանձնի այդպիսի որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում ակնհայտօրեն պարունակում է քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ

19/05/2026

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Արթուր Ղամբարյանը գրում է.  Վարչապետի` բժշկուհու հետ միջադեպում դրսևորած վարքագիծը ակնհայտորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական