Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի բռնակցումն Ադրբեջանին ՌԴ-ի և Թուրքիայի ռազմավարական որոշման հետևանք էր, սակայն ՀՀ իշխանությունը ոչինչ չի արել՝ կանխելու այս սցենարը. Ալեքսանդր Քանանյան

26/06/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության մեջ ոչ թե ճշմարտության հատիկ կա, այլ ճշմարտությունը ներկայացված է այնպես, ինչպես որ կա. Ռուսաստանը Թուրքիայի հետ նախնական ռազմավարական հստակ պայմանավորվածությամբ նախապատրաստել և իրականացրել է 44-օրյա պատերազմը, որի արդյունքներով Արցախի մնացորդը վերջնականապես պետք է փոխանցվեր ադրբեջանական իրավասոության ներքո։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Ռուսաստանը եկել, մեր  ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել, սա է ամբողջ իրականությունը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային  Ղարաբաղը, առանց Ռուսաստանի թույլտվության՝ պատերազմ տեղի չէր ունենա»։

Ալեքսանդր Քանանյանի խոսքով՝ եթե խոսելու լինենք Արցախի հարցում արտաքին դերակատարների ունեցած պատասխանատվության մասին, ապա միանշանակ է, որ Արցախյան պատերազմը, Արցախի բնակչության տեղահանությունն ու Արցախի բռնակցումն Ադրբեջանին Ռուսաստանի և Թուրքիայի՝ ամենաբարձր մակարդակով տարիներ առաջ նախապատրաստված ընդհանուր ռազմավարական որոշման հետևանք էր։

«Սակայն Արմեն Գրիգորյանը, վկայակոչելով իրականության մեկ երեսը, պետք է անդրադառնար իրականության մյուս երեսին ևս. իսկ ի՞նչ է արել ՀՀ այն իշխանությունը, որի կարևոր և բարձրաստիճան ներկայացուցիչն է ինքը՝ տվյալ սցենարը կանխելու համար։

Այն արդարացումները, թե Հայաստանն ի վիճակի չէր կանխել, ընդունելի չեն, ավելին՝ միանգամայն մերժելի են, որովհետև անհնարին ոչինչ չկա։ ՀՀ ներկայիս կառավարության ողջ վարքագիծը հանցակցի վարքագիծ է։ Եթե արտաքին տերություննենրի կողմից մենք տեսել ենք հակահայկական պայմանավորվածություններ, ապա նախևառաջ պետք է պնդենք և հաստատենք՝ պատերազմը չէր ունենա այն սահմռկեցուցիչ հետևանքները, ինչ որ ունի, եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունը չլիներ բացարձակ աստիճանի ապաշնորհ և ապիկար, և ինչ-որ փուլից ի վեր՝ ուղղակիորեն դավաճանաբար համագործակիցն արտաքին  այն ուժերի, որոնք ծրագրել և հետևողականորեն իրականացնում են ՀՀ  ոչնչացման և պետականազրկման քաղաքականություն»,- ամփոփեց Ալեքսանդր Քանանյանը։

Հիշեցնենք, որ իր խոսքում Արմեն Գրիգորյանը նաև ընդգծել էր. «Երբ Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել՝ ունեցել ենք։ Եկեք արձանագրենք, որ մինչև այս գոյություն ունեցող իրավիճակի պատճառով ենք մենք հայտնվել պատերազմում, մենք փորձել ենք այս փոփոխություններով կայունություն բերել ու համոզված ենք, որ  այս փոփոխությունները կայունություն են բերելու»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՏՕ-ն հաստատել է նոր գլխավոր քարտուղարին

Հաջորդ գրառումը

Փաշինյանի վարած քաղաքականությունն է ՌԴ-ին հիմքեր տվել ոչ միայն լուռ հետևելու Արցախի հանձնմանը, այլև որոշ հարցերում աջակցելու Ադրբեջանին. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանի վարած քաղաքականությունն է ՌԴ-ին հիմքեր տվել ոչ միայն լուռ հետևելու Արցախի հանձնմանը, այլև որոշ հարցերում աջակցելու Ադրբեջանին. քաղաքագետ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական