Շաբաթ, Հուլիսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախից հայերի բռնագաղթը, հարձակումը, միջազգային կազմակերպությունների տարօրինակ լռությունը Ադրբեջանի հետ համաձայնեցված գործողություններ են. Կարեն Վրթանեսյան

27/09/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

-Պարո՛ն Վրթանեսյան, ի՞նչ ունենք մենք 44-օրյա պատերազմից 3 տարի անց՝ չքաղված դասեր, բացթողումներ։

-Տեսեք, երբ ասում ենք «մենք», պետք է հասկանանք, թե ում նկատի ունենք, որովհետև մինչև 2018 թվականը մենք շատ մեծ իներցիայով սովոր էինք, որ երբ խոսում ենք հայկական պետության, ՀՀ ղեկավարության մասին, օգտագործում էինք «մենք» դերանունը, և դա լրիվ նորմալ է։ Նորմալ է իհարկե այն դեպքում, երբ խոսքն ուժեղ պետության մասին է։

Ցավոք, ես վաղուց եկել եմ համոզման, որ հիմա ունեցած այս պետությունը մեր պետությունը չէ։ Դա, ըստ էության, օկուպացված պետություն է, և ըստ այդմ էլ՝ ՀՀ իշխանություններին ես հաճախ անվանում եմ օկուպացիոն վարչակարգ, որովհետև նրանք զբաղված են Թուրքիայի, Ադրբեջանի, ինչպես նաև այլ երկրների շահերի սպասարկմամբ։ Նրանք երբեմն նույնիսկ փորձում են միաժամանակ սպասարկել տարբեր՝ իրար հետ չհամընկնող շահեր։

Պատերազմից դասեր քաղելը պետության ֆունկցիան է՝ պետության ռազմաքաղաքական ղեկավարության ֆունցիան։ Ես, որպես ռազմական փորձագետ, կարող եմ շատ խոր վերլուծություններ անել, բայց դրանք գրոշի արժեք չունեն, որովհետև այս պահին այդ վերլուծությունները որևէ հասցեատեր չունեն։

Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, Հայաստանում և Հայաստանի շուրջ, ակնհայտ էր դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստից։ Ես և այլ մարդիկ բազմիցս նշել ենք, որ այդ հայտարարության մեջ այնպիսի վտանգներ և ականներ կան, որոնք մի օր անպայման պայթելու են։ Օրինակ՝ շատերն ասում էին՝ «Դե, կտեսնեք, թե մինչև 2025 թվականը ինչեր կլինեն»։ Իսկ ես միշտ բոլորին, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչներին, ասել եմ՝ որտեղի՞ց ձեզ նման վստահություն, որ ամեն ինչ ձգվելու է մինչև 2025 թվական։

Տարբերակներ էի բերում, թե ինչպես կարող է չձգվել՝ օրինակ՝ Ուկրաինայում սկսված պատերազմի հետևանքով։ Դեռ պատերազմի մեկնարկից առաջ ես ասում էին, որ պատերազմ սկսվելու դեպքում ռուսները չեն կարողանալու լիարժեք իրականացնել իրենց ստանձնած պարտականությունները։

Իհարկե, դասեր քաղվել են, բայց ո՞ւմ կողմից։ ՀՀ իշխանությունները ոչ միայն 44-օրյա պատերազմից հետո դասեր չեն քաղել, այլ գործել և գործում են հակառակ Հայաստանի շահերի։ Սա ակնհայտ է։ Արցախից հայերի բռնագաղթը, հարձակումը, միջազգային կազմակերպությունների կողմից տարօրինակ լռությունը Ադրբեջանի հետ լրիվ համաձայնեցված գործողություններ են։ Սա լայն կոնսենսուսի հետևանք է. Ալիևն ու Փաշինյանն ակնհայտորեն պայմանավորվածություններ ունեն բոլոր մյուս խաղացողների հետ։ Ընդ որում՝ դրանք անօրինական պայմանավորվածություններ են։

-Պարո՛ն Վրթանեսյան, 44-օրյա պատերզմից երեք տարի անց ինչպե՞ս եք գնահատում հայկական բանակի վիճակը։

-Նույնիսկ եթե այսօր ունենանք հզոր բանակ, բայց բանակի ղեկավարությունը զինվորականների առջև պարտականությունները կատարելու հստակ խնդիր չդնի, բանակը չի կատարելու իր գլխավոր ֆունկցիան, այն է՝ ապահովել երկրի արտաքին անվտանգությունը։ Դրան գումարած՝ այս իշխանությունները առնվազն մի քանի տարի է՝ կազմաքանդում են ԶՈՒ-երը։

Սա արվում է տարբեր ձևերով՝ զանազան պրոֆեսիոնալ զինվորականների՝ անընդհատ հետապնդումներ, քրեական գործեր, անազատության մեջ պահելու փորձեր և աշխատանքից ազատումներ։

Երկրորդը սպառազինության հարցն է։ Ըստ էության՝ 2020 թվականի կորուստներից հետո հայկական բանակն այդպես էլ չի վերականգնվել, ամրաշինական նորմալ աշխատանքներ չեն կատարվում, փոխարենն արվում են մարդկանց ուշադրությունը շեղող օպերացիաներ, օրինակ՝ 25-օրյա՝ իբրև թե  ուսումանավարժական հավաքները։ Դրանք իրականում ուսումնական և վարժական չեն, ուղղակի անպատրաստ մարդկանց օրերով տանում են։ Դա գուցե իմաստ ունենար, եթե հավաքներին զուգահեռ տարվեր զորքի նորմալ պատրաստություն։ Բայց անպատրաստ մարդկանց առաջնագիծ տանելով՝ բոլորի աչքին թոզ են փչում։ Թվում է՝ խրամատ է, մեջն էլ՝ մարդիկ, բայց այդ մարդիկ կարո՞ղ են խրամատ պահել։ Դա մեծ հարց է, և փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ խնդիրներ են լինում։ Ստացվում է անիմաստ մի վիճակ, որի գլխավոր նպատակը ոչ  թե պաշտպանությունն է, այլ որպեսզի մարդիկ վախենանև փախչեն այս երկրից։

-Պարո՛ն Վրթանեսյան, վերջին շրջանում խոսվում է ԶՈՒ-երը հնդկական արտադրության զինատեսակներով համալրելու հնարավորության մասին։ Ինչպե՞ս եք դիտարկում այս նախաձեռնությունը։

-Հնդկական զենքերի արդյունավետությունը մարտական պայմաններում ստուգված չէ։ Բաց է մնում նաև զինամթերքի մատակարարման հարցը։ Ինչպե՞ս են մատակարարելու՝ կա՞ զինամթերք կամ արդյոք հնարավոր է նման զինամթերք ուրիշ տեղից գտնել, քանի որ այնպես չէ, որ հնդկական զենքը շատ տարածված է, և բոլորն արտադրում են դրանից։

Հիմա գնա՞լ և գնե՞լ չփորձված զենք. արդյոք սա հերթական գործողությունը չէ՝ մարդկանց աչքերին թոզ փչելու. գնել զենք, բայց, օրինակ, չկարողանալ կիրառել հարյուր միլիոնավոր դոլարների զինամթերքը։ Դա ևս ճիշտ չէ։

-Այս բոլոր զարգացումների ֆոնին ինչ ռեալ մարտահրավերների առջև ենք կանգնած։

-Նորից խոսենք «մենք»-ի և «պետության» մասին։ Պետությունն այժմ մենք չենք։ Մենք ունենք պետություն, որը զավթված է և զբաղվում է արտաքին ուժերի շահերի սպասարկմամբ՝ գումարած Նիկոլ Փաշինյանի իշխանության շահերի սպասարկմամբ։

Երբ կա պետություն, ոստիկանը փորձում է զգույշ գործել, բացահայտ ապօրինի գործողությունների չդիմել։ Բայց երկու օր առաջ, երբ ոստիկանները բռնեցին ինձ՝ իբր օրինական պահանջին չենթարկվելու համար, ես լսեցի ոստիկանների ղեկավարի մի «օրինական» պահանջ՝ «Բոլոր տղամարդկանց բռնեք»։ Մարդկանց բռնեցին այգիներից, մայթերից։ Այսինքն՝ մենք գործ ունենք ոչ թե պետության, այլ խամաճիկային դիկտատուրայի հետ, որը սպասարկում է օտարերկրյա շահեր։

Հայասատնն այլևս ինքնիշխանություն չունի. կա Նիկոլ Փաշինյանի ինքնիշխանություն, ինչը մարդիկ շատ դժվար են ընկալում, որովհետև լավ-վատ մենք տարիներ շարունակ տարբերակել են մեր և պետության ֆունկցիաները։ Մենք հիմա պետություն չունենք, ունենք ընդամնեը պետական մեքենա, որը սպասարկում է արտաքին խաղացողների և մեկ մարդու շահ։ Կա պետական մեքենա, որը մեզ հետ կապ չունի, չի ապահովում անվտանգության ապահովման ֆունկցիան։ Այդ պետական մեքենան ապահովում է Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, բայց ոչ՝ քաղաքացիների։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սամվել Բաբայանի հարցազրույցը Հ1-ին

Հաջորդ գրառումը

տեսանյութ. Ճաք է տվել, փլուզվելու եզրին է Ստեփանակերտից դեպի Հակարի ճանապարհը

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը. ԵՄ

11/07/2025
11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
Հաջորդ գրառումը

տեսանյութ. Ճաք է տվել, փլուզվելու եզրին է Ստեփանակերտից դեպի Հակարի ճանապարհը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հետևում է Քեսապի շուրջ բռնկված վտանգալից հրդեհին. (տեսանյութ)

11/07/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հետևում է Քեսապի շուրջ բռնկված վտանգալից հրդեհին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից։ Վերջին օրերու...

ԿարդալDetails

Այս հարձակումների հորձանուտում պիտի անհողդողդ պաշտպանենք իրավունքները մեր Սուրբ Եկեղեցու. քահանայից հավաքի հայտարարությունը

11/07/2025

Տեսանյութ. 3 երեխաների մորը 8 ամսական փոքրիկի հետ պետք է տեղափոխեն կալանավայր. իրավապաշտպան

11/07/2025

Համարձակվում եմ կանխատեսել, որ ահաբեկչության նախապատրաստման հոդվածը փոխելու են. Քրիստինե Վարդանյան

11/07/2025

ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը. Դատապարտում ենք հայ երիտասարդներին լռեցնելու փորձերը

11/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական