Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախին իրանական աջակցության հարցի շուրջ

Կարեն Մկրտչյան
25/01/2024
- 25 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
26
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ ժողովրդի Արցախյան հատվածին պատուհասած հայրենազրկման ընթացքում որոշակի հումանիտար դիրքերից հանդես է գալիս հարեւան Իրանը: Այդ նպատակով արվել են որոշ քայլեր, որոնք ըստ էության իրանահայ համայնքի նախաձեռնություններն են: Դեռեւս 2023 թ. հուլիսի 23-ին «Սաման» ընկերության շենքում տեղի է ունեցել միաստվածային կրոնների մամլո ասուլիսը, որի ընթացքում դատապարտվել են կեղծ խոսքի ազատության պիտակի տակ կրոնների սրբությունների հանդեպ անհարգալից վերաբերմունքը, ինչպես նաեւ Պաղեստինում եւ Արցախում Սիոնիստական վարչակարգի անմարդկային քաղաքականությունը: Հանդիպմանը ներկա իսլամ, քրիստոնյա, զրադաշտ եւ հրեա համայնքների հոգեւոր առաջնորդներն ընդունել են բանաձեւ՝ դատապարտելով թշնամու կողմից Արցախի նկատմամբ կիրառած անմարդկային քաղաքականությունը՝ շրջափակումը:
Փաստորեն, կրոնական հարթակներում իրանական կողմից նկատվել են առաջին ազդակները: Ավելին, օգոստոսի 10-ին Անթիլիասի Մայրավանքում ընդունելով Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության պատվիրակությանը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն ընդգծել է, որ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, ուստի, սպասելի է, որ այն իր կարելին շարունակի կատարել Բերձորի (Լաչին) միջանցքի շուտափույթ վերաբացման համար: Հարկ է նշել, որ այդ ընթացքում իրանական կողմից ժամանակ առ ժամանակ նկատվել են ավելի շուտ խաղաղ գոյակցության կոչեր:

Հետաքրքրական է, որ իրանական «Քարզար» կայքում ի զորակցություն Արցախի կազմակերպված ստորագրահավաքի, «Ո՛չ Ցեղասպանությանը, աշխարհն է խոսում» խորագրով բոլորին ուղղված կոչի եւ այդ համատեքստում գեղանկարներով հաջակցություն Արցախի ապաշրջափակման պահանջով ձեռնարկված քայլերի մասին են զրուցել օգոստոսի 24-ին Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանն ու «Անահիտ» գիտամշակութային եւ գրական հանդեսի խմբագրական խորհրդի քարտուղար, պատմագիտության թեկնածու, հայ ժողովրդի բարեկամ պարոն Աբբաս Էղբալ Մեհրանին:

Հարկ է նշել, որ սեպտեմբերի 20-ին Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը խորհրդարանական լսումներին իր ելույթի ժամանակ դիմել է երկրի բարձրաստիճան այրերին՝ հորդորելով անտարբեր չմնալ Արցախում տիրող իրավիճակի եւ Բաքվի սանձազերծած քայլերի նկատմամբ: Այդ նպատակով Ռոբերտ Բեգլարյանը Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանի հետ առանձին հանդիպումներ եւ հեռախոսազրույցներ են ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբդոլահիանի եւ Իրանի Կարմիր Մահիկ կազմակերպության տնօրեն Փիրհոսեին Քոլիվանդի հետ: Արդյունքում ավելի քան 50 տոննա կենսական նշանակության միջոցներ է տրամադրվել Արցախի հայրենակիցներին: Հոկտեմբերի սկզբին Իրանի մարդասիրական օգնությունը հասել է Սյունիք: Ակնհայտ է, որ այս ամենը վերահաստատում է իրանական իշխանությունների՝ համակեցության սկզբունքներին հավատարիմ մնալու եւ դրանք գործնականում իրագործելու անխախտ մտադրությունների մասին:

Նոյեմբերի 18-ին Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին օգնություն տրամադրելու նպատակով Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կյանքի կոչված հանձնախմբի ջանքերով եւ համայնքի նվիրատվությունների շնորհիվ օգնությունների երկրորդ բեռնաքանակն է տեղափոխվել Հայաստան: Հանձնախմբի անդամ Էդվին Միրզայանի հավաստմամբ՝ երկրորդ բեռնաքանակը պարունակել է 13 տոննա հիգիենայի միջոցներ եւ 300 հատ էլեկտրական ջեռուցման սարքեր (վառարաններ): Նշելի է, որ օգնության շրջանակներում Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի փոխատենապետ Վահե Թարոյանի անմիջական համադրությամբ իրանական ընկերություններից մեկն ավելի քան 18 տոննա հիգիենայի միջոցներ է նվիրել Արցախից տեղահանված հայրենակիցներին:

Այսպիսով, հայ համայնքն ու նրա՝ խորհրդարանում ներկայացված երկու պատգամավորները, անշուշտ՝ իրանական պետության եւ իշխանությունների թույլտվությամբ ու բարյացակամությամբ որոշակի մասնակցություն են բերում Արցախի իրենց հայրենակիցներին աջակցելու հարցում, ապրում նրա ցավով, կազմակերպում որոշակի հատկացումներ եւ հետեւում դրանց հասցեական բաժանմանը: Ընդ որում, այդ գործընթացը մեկնաբանվել է նաեւ հասարակական շրջանակներում:

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի հայության հանդեպ հանցագործությունները եւ ՄԱԿ-ի «Պաշտպանելու  պատասխանատվություն» (R2P) սկզբունքը. Վահան Բաբախանյան

Հաջորդ գրառումը

Ռուսաստանցի փորձագետների մտքեր Արցախի խնդրի մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026
Նորություններ

Հիմա էլ հայ հանրությանը շանտաժում են ուկրաինակա՞ն պատերազմով. Հակոբ Բադալյան

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դեմքերի արտահայտությամբ և խորքային իրականությամբ. Վլադիմիր Մարտիրոսյան

05/05/2026
Քաղաքականություն

Ես կասկած չունեմ, որ Ադրբեջանի հետ կբացենք մեր ճանապարհները միմյանց համար. Փաշինյան

05/05/2026
Հաջորդ գրառումը

Վախթանգ Անանյանի կանաչ տիրույթում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական