Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար անհասկանալի է, երբ ասում են՝ «Արցախ գոյություն չունի»։
«Հայաստանի պատասխանը դրան արդեն հայտնի է, իրավական առումով Լեռնային Ղարաբաղ միավորում գոյություն չունի, կան ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները, որոնց բոլոր խնդիրներով ՀՀ կառավարությունը զբաղվում է գերազանց ձևով»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ տեղյակ է եղել այդ մասին. ժամանակին մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որն էլ ասել է՝ ճնշումների ներքո ստիպված է հրաժարական ներկայացնել։
«Նույնիսկ ասել է՝ կարող է մի օր արթնանաք ու տեսնեք՝ ես չկամ, իմ վրա ահռելի մեծ ճնշումներ են»,- ասաց ԱԺ նախագահը։
Նա ասաց, թե Արցախի լուծարման փաստաթղթի մեջ Հայաստանի մասին իրողության հետ կապ չունեցող հիշատակում է եղել։
«Մենք պահանջել ենք, որ տեքստից դուրս գա»,- ասաց Սիմոնյանը՝ այլ մանրամասներ չներկայացնելով։