ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 5-ին Երևանում կայանալիք հանրահավաքից առաջ հայտարարություն է տարածել.
«Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ 2022 թ-ի նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ի սահմաններում, Ֆրանսիայի հրապարակում ցույց է սպասվում, որին հնարավոր է հաջորդի երթ: Ցույցերը կարող են անկանխատեսելի լինել, իսկ մասնակիցները կարող են փոխել ուղղությունը ցանկացած պահի` ստեղծելով երթևեկության և տեղաշարժի խցանումներ: Նույնիսկ ցույցերը, որոնք նախատեսված են, որպես խաղաղ, կարող են վերածվել առճակատման և, հնարավոր է, դառնան բռնի»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
ԱՄՆ դեսպանատունը հորդորել է՝
• Խուսափել վերոնշյալ տարածքից,
• Հետևել տեղական լրատվամիջոցների թարմացումներին,
• Խուսափել ամբոխներից,
• Խուսափել ցույցերից,
• Տեղեկացնել ընկերներին և ընտանիքին սեփական անվտանգության մասին,
• Տեղյակ լինել շրջապատից: