Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանն ակնհայտորեն խաղաղություն չի ուզում. նման թշնամու հետ բացարձակապես անիմաստ է խոսել բանակցությունների մասին. քաղաքագետ

13/09/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոր պատերազմը ոչ թե մոտիկ է, այլ մենք փաստացի պատերազմի մեջ ենք։  Պատերազմն ավարտվում է պայմանագրով, իսկ այդ պայմանագիրը չկա, և երբ ՀՀ իշխանություններն ասում են, որ Ադրբեջանը ցանկանում է հարցերը լուծել պատերազմի ճանապարհով, շատ կարևոր է, որ հստակեցնեն, թե հատկապես ինչ հարցերի մասին է խոսքը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանի այն հայտարարությանը, որ սահմանին կուտակումները վկայում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության և հերթական անգամ հարցերն ուժի միջոցով լուծելու նպատակի մասին։

«Պետք է պարզ ասվի, թե Ադրբեջանը որ հարցերն է ուզում լուծել պատերազմի միջոցով։ Այս հարցի պատասխանը չկա. ՀՀ իշխանություններն ընդամենն ասում են, որ թշնամին ուզում է պատերազմով լուծել հարցերը, բայց թե ինչ հարցերի մասին է խոսքը, չեն հայտարարում։ Դա անորոշ է. գուցե նրանք գիտեն, սակայն չեն ասում»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորի զուգահեռ այն դիտարկմանը, որ անկախ ամեն ինչից՝ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ  բանակցությունների սեղանի շուրջ, քաղաքագետը նկատեց՝ եթե թշնամու նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ պատերազմի միջոցով, իր պայմաններով խաղաղություն թելադրելը, իրական խաղաղության և բանակցությունների մասին դժվար է խոսել։

«Ադրբեջանն, այո՛, ակնհայտորեն խաղաղություն չի ուզում։ Ադրբեջանը ցանկանում է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, փաստացի գոյություն չունենա։ Նման թշնամու հետ բացարձակապես անիմաստ է խոսել բանակցությունների մասին։ Պետք է հասկանալ, թե ինչ է ուզում թշնամին, պետք է հասկանալ, թե այդ հարցում դու ինչ հնարավոր դաշնակիցներ կարող ես ունենալ, և պետք է այդ դաշնակիցների օգնությամբ և նրանց հետ միասին պատրաստվել այդ պատերազմին։

Իսկ բանակցային գործընթացը, թեկուզ անիմաստ և ձևական, պետք է շարունակել՝ ընդամենը ժամանակ ձգելու և պատերազմին նախապատրաստվելու համար, ինչը ՀՀ գործող իշխանությունների գործելաոճում, ցավոք, այսօր չեմ տեսնում»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի այն հայտարարությանը, որ Բաքուն Երևանից Ալիևի հետ հրատապ բանակցություններ վարելու առաջարկ չի ստացել, քաղաքագետը շեշտեց՝ եթե առաջարկն իսկապես լուրջ է, Հայաստանը պետք է ուղիղ ներկայացներ այն, ոչ թե հարցազրույցների տեքստում կամ սոցցանցերում խոսեր այդ մասին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել ինքնասպանություն. ՔԿ-ն՝ զինծառայողի մահվան հանգամանքների մասին

Հաջորդ գրառումը

ՀՀ առջև ծառացած բոլոր խնդիրները բխում են իշխանությունների անգաղափար, ապիկար և անկարող լինելուց. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ առջև ծառացած բոլոր խնդիրները բխում են իշխանությունների անգաղափար, ապիկար և անկարող լինելուց. քաղաքագետ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական