Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը մտածում է, թե ուրիշ ինչ կարող է կորզել Հայաստանից, հետևաբար խաղաղության պայմանագրի ստորագրումը Նոր տարուց հետո տեղի չի ունենա. փորձագետ

28/12/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայասատանի Հանրապետության  իշխանությունները պատրաստ են ցանկացած պայմանով ստորագրել փաստաթուղթ, որը կկոչվի խաղաղության պայմամանգիր։ Այդուամենայնիվ, կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը Նոր տարուց հետո տեղի չի ունենա։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով «Коммерсантъ»-ի այն հրապարակմանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ակտիվ աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, և այն կարող է ստորագրվել Ամանորից անմիջապես հետո։

«ՀՀ իշխանությունները վերջերս նույնիսկ հրաժարվեցին պահանջից, որ պայմանագրում կետ լինի Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ։ Ադրբեջանը մերժել է այդ կետը, և նույնիսկ այդ պարագայում փաստաթղթի ստորագրում տեղի չի ունենում։ Ինչո՞ւ. այստեղ երկու հանգամանք կա՝ Ադրբեջանը շարունակ մտածում է, թե էլ ինչ կարող է կորզել Հայաստանից, բացի այդ՝ բանավեճ կա ուժային կենտրոնների միջև, թե ով պետք է լինի գլխավոր միջնորդը»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Ըստ Հրանտ Միքայելյանի՝քանի որ ՀՀ իշխանությունները գործողությունների արդյունքում վիճելի բոլոր հարցերը լուծվում են Հայաստանի հաշվին, ապա այժմ բոլոր միջնորդները մրցում են, թե ինչ ավելի լավ պայմաններ առաջարկեն Ադրբեջանին։

«Այսպիսով, Ադրբեջանը դեռ դիտարկում է, թե ինչ լրացուցիչ հնարավորություններ կարող է ունենալ, այդ պատճառով էլ այդ երկրի նախագահը բոլորովին չի շտապում, ինչը չի կարելի ասել ՀՀ վարչապետի մասին։

Իհարկե, ես բանակցային սեղանից անմիջական տեղեկատվության չեմ տիրապետում, բայց չեմ տեսնում այնպիսի գործընթաց, որը կարող է մեկ-երկու շաբաթվա ընթացքում բերել խաղաղության պայմանագրի ստորագրման։ Էլ չեմ ասում, որ գործընթացները կարող են բավականին երկար ձգվել»,- ամփոփեց Կովկասի ինստիտուտի փորձագետը։

Հիշեցնենք, որ դեռ դեկտեմբերի սկզբին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մի քանի օրվա ընթացքում։

«Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել 10 կամ 5 օրվա ընթացքում։ Մենք ուղարկել ենք մեր առաջարկները, սա արդեն 6-րդ փոխանակումն է։ Եթե ​​Ադրբեջանը ոչինչ չփոխի, նոր առաջարկներ չանի․․․ մենք կարող ենք դա անել մի քանի օրվա ընթացքում»,- ասել էր Սիմոնյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միասին ստիպելու ենք իշխանությանը երեսը դարձնել դեպի ժողովուրդը, ինքնակամ ընդունել սխալներն ու հրաժարական տալ

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել սահմանին. Բայրամով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել սահմանին. Բայրամով

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական