Սահմանափակումներ են դրվել Ֆրանսիայում չհաստատված սննդի օբյեկտներից բարձր ռիսկային սննդամթերքի՝ Ադրբեջան ներմուծման վրա. ըստ APA-ի՝ հայտնել են Ադրբեջանի Պարենային անվտանգության գործակալությունից։
Այդ կապակցությամբ 2023 թվականի նոյեմբերի 1-ից սահմանափակումներ են մտցվելու հաստատման համար չդիմած ֆրանսիական ձեռնարկություններից Ադրբեջան բարձր ռիսկային սննդամթերքի ներմուծման վրա։
Ակնհայտ է, որ Ադրբեջանն այսկերպ ուզում է սանկցիաներ կիրառել Ֆրանսիայի դեմ։