Համայնքային միջոցների հերթական մսխումը: Սա է Երևանի բնակիչներին խոստացված հանգստի գոտին. Լուսանկարների շարքը ներկայացնում է Երևանին ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցոււթյան ներկայացուցիչ Գրիգոր Երիցյանը։

Նա հրավիրում է քաղաքային իշխանությունների և հանրության ուշադրությունը. «Հիշում եք, չէ՞, մի քանի տարի առաջ մեկնարկեցին Երևանյան լճի և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները։

Լիճը ոչ միայն պետք է մաքրվեր, այլև հարակից տարածքում պետք է ստեղծվեր հանգստի գոտի: Այն կարող էր դառնալ մայրաքաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկը: Համենայն դեպս դրա բոլոր նախադրյալները կային:

Սկզբում բավական ծավալուն աշխատանք կատարվեց։
Այսօր արդեն պատկերը լրիվ այլ է»։




