Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆոտոշարք. Երբ աշխարհը լռեց, Թեհլիրյանը գործեց. դավաճանները թո՛ղ չուրախանան. արդարության օրը անխուսափելի է

17/03/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հասարակություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Երբ աշխարհը լռեց, Թեհլիրյանը գործեց։ Այսօր մեզ էլ են փորձում լռեցնել, բայց մենք չենք խոնարհվի։ Դավաճանները թո՛ղ չուրախանան. արդարության օրը անխուսափելի է։ Մենք կա՛նք և կլինե՛նք Հայ Յեղափոխական Դաշնակցություն»,-  ահա այս պատգամը հնչեց այս կիրակի Մարսելի Բոմոն թաղամասում կայացած հավաքի ընթացքում, որ նվիրված էր Սողոմոն Թեհլիրյանի արդարադատության գործողության 104-րդ տարեդարին՝ կազմակերպած ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միության կողմից։

 Ի շարս այլոց՝ հանդիսավոր միջոցառմանը ելույթ ունեցավ Ֆրանսիայի սենատոր, քաղաքական գործիչ Վալերի Բուայեն՝  շեշտելով, որ ահավասիկ վտանգված է տարածաշրջանի մշակութային բազմազանությունն է. «Այս աշխարհի այս տարածաշրջանի մշակութային բազմազանությունը գնալով ավելի ու ավելի է հարվածի տակ ընկնում։ Եվ այսօր ինչպե՞ս չմտածել հայ պատանդների մասին, ովքեր դեռ Բաքվի բանտերում են՝ դավաճանաբար լքված նրանց կողմից, ովքեր իրենց դրսևորում էին որպես Արցախի դաշնակիցներ ու պաշտպաններ։

 Իհարկե, մտածում եմ հատկապես նրանցից ամենահայտնի ներկայացուցիչների մասին, և հատկապես՝ Ռուբեն Վարդանյանի, ով այս պահին անճանաչելի է դարձել՝ հյուծված ու նիհարած։ Այսօր նրա հացադուլի 23-րդ օրն է։ Սակայն ես հիշում եմ նաև բոլոր մյուսներին, որոնց անունները չեմ կարող այստեղ թվարկել, բայց ում հանդիպելու պատիվն ու երջանկությունն եմ ունեցել Արցախում։ Նրանք բոլորն էլ մարմնավորում են ժողովրդի արժանապատվությունն ու դիմադրությունը։ Առանձնահատուկ կերպով հիշում եմ Դավիթ Բաբայանին, Բակո Սահակյանին, բոլոր նրանց, ում մենք տեսնում ենք դատարանում։

Նրանք արդեն իսկ ուժասպառ էին ձերբակալումից առաջ, իսկ այսօր՝ ամբողջությամբ հյուծված։ Ես մտածում եմ նրանց մասին, նրանց ընտանիքների, նրանց անբարո կալանավորման պայմանների մասին, այդ ստալինյան դատավարությունների մասին, որոնք ընթանում են այն պահին, երբ համաձայնագրեր են ստորագրվում։ Հենց այդ պատճառով այսօր ես այստեղ ներկա եմ գտնվում, որովհետև, թե՛ Ազգային Ժողովում, թե՛ Սենատում ես միշտ ձգտել եմ բարձրաձայնել արդարության ու ճանաչման ձայնը։ Սակայն, ցավոք, տարեցտարի դժվարությունները խորանում են, կոտորածները շարունակվում են։ Եվ այսօր, այս երկրում, որը ապաստան է տվել հայերին, մենք պարտավոր ենք լինել վկա, լինել պահապան՝ ասելու համար, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է դեռ շարունակվում տեղի ունենալ։

 Սա այն է, ինչ մենք պետք է փոխանցենք մեր արևմտյան ժողովրդավարություններին. 1915-ից հետո ոչինչ չի դադարել։ Դա շարունակվում է, միջազգային անտարբերության ներքո, որը պետք է կոտրել։ Եվ այսօր, երբ բանակցություններ են ընթանում, ինչպե՞ս կարող ենք խոսել համաձայնագրերի մասին, երբ մի ամբողջ ժողովուրդ պատանդ է վերցված, երբ նա լռեցվում է սպառնալիքների ներքո։ Ինչպե՞ս կարելի է բանակցել, երբ ատրճանակը քունքիդ է պահված, երբ դիմացդ կանգնած է թուրք-ադրբեջանական հզոր մեքենան՝ 100 միլիոն թուրք, 10 միլիոն ադրբեջանցի՝ նավթային ու գազային հսկայական հարստությամբ, և կոռուպցիայով, որը դատապարտվում է ամենուր։

Մենք սա հստակ տեսնում ենք, հատկապես ԵԱՀԿ-ում. ադրբեջանական իշխանությունների ազդեցությունն ահռելի է։ Բայց, այնուամենայնիվ, դուք այստեղ եք։ Դուք կրում եք արդարության ու ճշմարտության ջահը։ Դուք վկայում եք, անգամ երբ դա դժվար է։ Եվ դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ»,- եզրափակեց Վալերի Բուայեն։

ՀՅԴ Հրայր Մարուխյան կոմիտեության անունից խոսք առավ Քրիս Չոփուրյանը՝ նույնպես ընդգծելով, որ այսօր այստեղ մենք չենք հավաքվել միայն Թեհլիրյանի հիշատակի համար։

 «Ինչպես որ ըսավ Թեհլիրեանը. «Ես մարդ սպանեցի, բայց ոճրագործ չեմ»։ Այն ատեն փորձեցին ոճրագործ ընել Սողոմոն Թեհլիրյանին, ինչպես որ այսօր կ’ըսեն․ Դաշնակցությունը սիրված չէ եւ կը փորձեն Դաշնակցությունը քարկոծել, միայն որովհետեւ հայոց իրավունքները կը պաշտպանենք եւ որովհետեւ միջազգային ալիքին չենք հետեւիր։ Վնաս չունի։ Այն ատեն ալ Թեհլիրյանին դեմ շատերը ելան եւ ոճրագործ հանեցին, նույնիսկ եթե մի քանի տարի վերջ եւ մինչեւ հիմա կը հպարտանան իրմով եւ իրենց հերոսը կ’ընեն եւ ձեւակերպություններ կ’ընեն։ Այո, թերեւս խենթեր ենք. դեռ հայ Յեղափոխական Դաշնակցություն ենք, որովհետեւ հեղափոխականությունը ամեն մարդու չէ։ Իրենք ալիքին հետը կը քալեն ինչպես հիմակվան Հայաստանի իշխանությունը եւ մենք կը մնանք հեղափոխականներ՝ Թեհլիրյանի ոգիով։

Այսօր չենք հիշեր միայն Սողոմոն Թեհլիրյանին եւ իր «Հատուկ Գործ»-ը, բայց նաեւ կը հիշեցնենք բոլոր աշխարհին Թեհլիրյանին ոգին։ Այո, ձեւերը փոխվեցան, բայց ոգին նույնը կը մնա։ Թերեւս թշնամիները եւ դժբախտաբար դավաճան խամաճիկները հանգիստ են, որ դարը փոխվեցավ, եւ ձեւերը նույնը չեն ալ, բայց մեր պարտականությունն է ասոնց հիշեցնենք ամեն օր, որ Թեհլիրյանի ոգին դեռ մեր մեջն է, շատ պզտիկ, եւ օրը պիտի գա, եւ այս քարը պիտի իյնա ինչպես որ ուրիշներուն կարգը եկավ հիմա… Այս խամաճիկները, որ դավաճանեցին հայ ազգը եւ հայրենիքը՝ կարծելով, որ աշխարհը պիտի իշխեն։ Արցախը հանձնեցին, 120 հազար հոգիի տեղափոխվելուն մասնակցեցան, թշնամին հետ ձեռնվեցան, թրքական մամուլը ընդունեցին, եւ ահավասիկ երեկ ստորագրեցին խաղաղության պայմանագիրը թշնամիին հետ… ասոնց ալ օրը պիտի գա, ընկերնե՛ր։ Մենք ալիքին չե՛նք հետեւիր։ Մենք հայո՛ց իրավունքներուն կը հետեւինք եւ կը պաշտպանե՛նք։ Եւ կը մնանք Հայ Յեղափոխական Դաշնակցությո՛ւն»։

Միջոցառմանը ներկա գտնվեցին 11-րդ և 12-րդ շրջանների քաղաքապետ Սիլվեն Սուվեստրն, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի սենատոր հայանվեր Վալերի Բուայեն, 11-րդ և 12-րդ թաղամասերի քաղաքապետի առաջին տեղակալ Ֆիլիպ Կոզյանը, Բոմոնտի Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Անդրանիկ սակավագը, ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը, ՀՅԴ Հրայր Մարուխյան կոմիտեության ներկայացուցիչ Սարգիս Աֆարյանը։

Մարսելում Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի գաղափարի հեղինակ հայազգի Օհան Հեքիմյանը, ով նաև նվիրաբերել է արձանը քաղաքին, հիվանդության պատճառով ներկա չգտնվեց այս հանդիսավոր արարողությանը։

 Հիշեցնենք, որ Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրին զետեղվել է 2024 թ մարտի 15-ին, Մարսելի հայաբնակ Բոմոն թաղամասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մի քանի քայլ հեռավորության վրա՝ Լուի Պաստորի անունը կրող հրապարակում։

Մարիամ Խաթլամաջյան

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ ՀՅԴ «Նոր Սերունդ» երիտասարդական միություն

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների դեպքերն առաջին հերթին հետևանք են մարդու իրավունքների ոտնահարման. իրավապաշտպան

Հաջորդ գրառումը

Մհեր Գրիգորյանը և «Վիզ էյր»-ի գլխավոր տնօրենը քննարկել են Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Եթե Արցախը «հանձնել» է Ռուսաստանը, ապա պարզ է, թե ով է եւ ովքեր են այդ հարցում ցուցաբերել ամենամեծ օժանդակությունը. Հակոբ Բադալյան

05/06/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026
Նորություններ

Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց թե Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրությունն ինչու՞ են ոչնչացրել. Րաֆֆի Ասլանյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
Հաջորդ գրառումը

Մհեր Գրիգորյանը և «Վիզ էյր»-ի գլխավոր տնօրենը քննարկել են Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական