«Ֆոտոլուր» լրատվական գործակալությունը դատի է տվել «Սկիզբ մեդիա կենտրոն» ընկերությանը՝ 1in.am կայքին՝ պահանջելով դադարեցնել հեղինակային իրավունքի օբյեկտների օգտագործումը։
Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Ֆոտոլուրի» տնօրեն Մելիք Բաղդասարյանը, 1in.am կայքն անօրինական կերպով օգտագործել է իրենց ֆոտոները։
Ընկերության դեմ առաջին դատական նիստը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 10-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում։
Մելիք Բաղդասարյանի խոսքով կան շուրջ 40 լրատվամիջոցներ, որոնք անօրինական կերպով օգտագործում են իրենց ֆոտոները։
«Ֆոտոլուրը» նրանց նկատմամբ նույնպես դատական հայցեր է պատրաստում։
Աղբյուր՝ a1plus.am