Այսօր Ֆիլիպինների կառավարությունը հայտարարել է, որ սկսել է ճապոնական հակագրիպային Avigan դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, որպեսզի պարզ դառնա՝ արդյոք այն արդյունավետ է նոր կորոնավիրուսային հիվանդության բուժման հարցում:
Բացի դրանից, Ֆիլիպինները անցկացնում են էբոլայի բուժման նպատակով կիրառվող Remdesivir-ի, ինչպես նաև ինտերֆերոն կոչվող հակավիրուսային միջոցի կլինիկական փորձարկումներ, հաղորդում է Kyodo News-ը։