Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ օգոստոսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին Azgonline.am-ը տեղեկանում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
ԱԺ խորհուրդը Վլադիմիր Վարդանյանի ներկայացմամբ քննարկել է եւ սահմանել Ազգային ժողովի ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը: